keyboard_arrow_left
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Մոսկվայում մասնակցում է Եվրասիական տնտեսական համաժողովին
մայիս 24, 2023
Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Մոսկվայում մասնակցում է Եվրասիական տնտեսական համաժողովին:
Միջոցառման շրջանակներում փոխվարչապետը ներկա է գտնվել «Կանաչ Եվրասիա» միջազգային մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությանը, որի շրջանակներում հանդես է եկել շնորհավորական խոսքով և հաղթողներին հանձնել մրցանակներ: Պարգևատրվողներին մրցանակներ են հանձնել նաև Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը և Բելառուսի Հանրապետության փոխվարչապետ Իգոր Պետրեշենկոն: