Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը շնորհավորական ուղերձ է հղել ԱՄԷ կազմավորման 53-րդ տարեդարձի կապակցությամբ

դեկտեմբեր 02, 2024
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը շնորհավորական ուղերձ է հղել ԱՄԷ կազմավորման 53-րդ տարեդարձի կապակցությամ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Արաբական Միացյալ էմիրությունների կազմավորման 53-րդ տարեդարձի կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը: Փոխվարչապետը շնորհավորական ուղերձ է հղել՝ մաղթելով Արաբական Միացյալ Էմիրություններին հարատև խաղաղություն և բարգավաճում:

«Արաբական Միացյալ Էմիրությունները ավանդաբար եղել և շարունակում է մնալ Հայաստանի համար առանցքային նշանակություն ունեցող երկիր, որի հետ բարիդրացիական հարաբերությունները հիմնված են փոխադարձ հարգանքի և բարեկամության վրա»,-
նշել է Մհեր Գրիգորյանը և վստահություն հայտնել, որ համատեղ ջանքերի գործադրմամբ հնարավոր կլինի ինստիտուցիոնալ մակարդակով իրականացնել երկու երկրների միջև առկա ընդգրկուն օրակարգի ընդլայնումը՝ ի շահ և ի բարօրություն երկու ժողովուրդների: