Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալի և ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահի հետ

ապրիլ 12, 2023
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալի և ԵԱՀԿ Մինսկի խմբի

Ս․թ․ ապրիլի 11-ին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնին, և ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ, Կովկասյան բանակցություններով ավագ խորհրդատու Լու Բոնոյին։

Կողմերը քննարկել են ՀՀ-ԱՄՆ համագործակցությանը, Հայաստանում և տարածաշրջանում անվտանգությանը, ինչպես նաև ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանն ուղղված բանակցությունների ընթացքին առնչվող հարցեր։