Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսազանգ է ունեցել ՀԲ-ում Հայաստանի գծով գործադիր տնօրենի հետ

նոյեմբեր 08, 2021
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսազանգ է ունեցել ՀԲ-ում Հայաստանի գծով գործադիր տնօրենի հետ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսազանգ է ունեցել Համաշխարհային բանկում (ՀԲ) Հայաստանի գծով գործադիր տնօրեն Կոեն Դավիդսեի հետ: Տեսազանգին մասնակցել է նաև ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը:

Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել Համաշխարհային բանկի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի հետ համագործակցության շրջանակի և ընթացիկ ծրագրերի վերաբերյալ:

Փոխվարչապետը ՀԲ գործընկերոջը ներկայացրել է Կառավարության ծրագրի առաջնահերթությունները: Այս համատեքստում զրուցակիցները երկուստեք կարևորել են սերտ համագործակցությունը դրանց իրականացման ուղղությամբ: Ընդգծվել են կապիտալ ծախսերի իրականացման արդյունավետության բարձրացմանն ուղղված ջանքերը: Անդրադարձ է կատարվել նաև համագործակցության ընդլայնման հնարավոր ուղղություններին: