Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ միջգերատեսչական հանձնաժողովը քննարկել է ՀԸԳՀ թարմացված ճանապարհային քարտեզը

հոկտեմբեր 28, 2025
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ միջգերատեսչական հանձնաժողովը քննարկել է ՀԸԳՀ թարմացված ճա

Կառավարությունում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ կայացել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը:

Նիստին մասնակցում էին գործադիր և օրենսդիր մարմինների, ինչպես նաև ՀՀ-ԵՄ քաղաքացիական հասարակության ՀԸԳՀ պլատֆորմի և Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի ներկայացուցիչներ:

Միջգերատեսչական նիստի ընթացքում քննարկվել են ՀԸԳՀ թարմացված ճանապարհային քարտեզի կառուցվածքին, բովանդակությանը և դրա առավել արդյունավետ կիրարկմանը վերաբերող հարցեր: