Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ տեղի է ունեցել միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը

հոկտեմբեր 04, 2018
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ տեղի է ունեցել միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստ

Կառավարությունում այսօր կայացել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ նիստի մասնակիցները քննարկել են Համաձայնագրի 4-րդ մասի՝ տնտեսական երկխոսությանն առնչվող հարցերի որոշ ոլորտների ճանապարհային քարտեզներում ներառվելիք միջոցառումները: Նիստի օրակարգում էր մասնավորապես կրթության, մշակույթի և տրանսպորտի ոլորտներին վերաբերող միջոցառումների քննարկումը: Վերոնշյալ ոլորտների համար պատասխանատու գերատեսչությունների ներկայացուցիչները հանդես են եկել ամփոփ զեկույցներով, ինչից հետո նիստի մասնակիցները մտքեր են փոխանակել ճանապարհային քարտեզում ներառվելիք միջոցառումների մանրամասների և դրանց համար պատասխանատու մարմինների սահմանման շուրջ: