Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ամունդիի ընկերության պատվիրակությանը

սեպտեմբեր 26, 2024
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ամունդիի ընկերության պատվիրակությանը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ամունդիի գլխավոր կառավարման կոմիտեի անդամ Օլիվիե Մարիեի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման սկզբում փոխվարչապետը ևս մեկ անգամ շնորհավորել է Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթի հիմնադրման 10-ամյակի կապակցությամբ և կարևորել Ամունդի ընկերության գործունեությունը Հայաստանում:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկրում կապիտալի շուկայի զարգացման հեռանկարի, կրթության և առողջապահության ոլորտներում կառավարության նախաձեռնած բարեփոխումների շուրջ: