keyboard_arrow_left
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Բելառուսի դեսպանին
փետրվար 17, 2023
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև առկա համագործակցությանն առնչվող հարցեր: Երկուստեք ընդգծվել է առևտրատնտեսական հարաբերությունների իրացման ուղղությամբ ջանքերի գործադրման անհրաժեշտությունը, մասնավորապես համատեղ արդյունաբերական ծրագրերի իրականացման շրջանակներում: