Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԵՏՀ ինտեգրման և մակրոտնտեսության նախարարին

ապրիլ 17, 2025
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԵՏՀ ինտեգրման և մակրոտնտեսության նախարարին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման և մակրոտնտեսության նախարար Էլդար Ալիշերովին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են 2024 թվականին մակրոտնտեսական ոլորտում ԵԱՏՄ անդամ երկրների արձանագրած ցուցանիշները: Մտքեր են փոխանակվել համաշխարհային տնտեսական զարգացումների շուրջ: