keyboard_arrow_left
Լրահոս
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը
հոկտեմբեր 02, 2026
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) Եվրոպական հարևանության և ընդլայնման հարցերով տարածաշրջանային տնօրեն Ռիմա Լը Կոգիկի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ջրամբարաշինության և ջրային ռեսուրսների զարգացման և այլ ոլորտներում ընթացիկ համագործակցությունը։
Փոխվարչապետը կաևորել է առողջապահական ապահովագրության, էներգետիկայի և առևտրի դիվերսիֆիկացման ուղղություններով ՀՀ կառավարության և Գործակալության միջև ընթացող քննարկումները։