Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահին

մայիս 06, 2025
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամի հոգաբարձուն

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Իրինա Սեյլանյանին:

Հանդիպման սկզբում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կարևորել է հիմնադրամի գործունեությունը և իրականացվող ծրագրերը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել հիմնադրամի կողմից արդեն իսկ իրականացված նախաձեռնությունների, ինչպես նաև կարճաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում ապագա անելիքների շուրջ: