Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Խաղաղության առաքելությունների հարցերով ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդականին

օգոստոս 05, 2026
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Խաղաղության առաքելությունների հարցերով ԱՄՆ հատուկ բանագնացի ա

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Խաղաղության առաքելությունների հարցերով ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդական Արիե Լայթսթոունին: Հանդիպմանը ներկա էր նաև Թրանս-Կասպյան ձեռնարկությունների հիմնադրամի նախագահ Կոնստանտին Սոկոլովը և ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատար Դեյվիդ Ալենը:

Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը կարևորել է 2025 թվականի օգոստոսի 8-ին ձեռք բերված պայմանավորվածությունների ազդեցությունը տարածաշրջանում խաղաղության և կայունություն ապահովման տեսանկյունից:

Կողմերը քննարկել են ԹՐԻՓՓ նախագիծը և դրա իրականացման կարևորությունը՝ կարևորելով նաև ԹՐԻՓՓ-ի իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքները: