Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՍԾՏՀԿ Գլխավոր քարտուղարին

փետրվար 23, 2022
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՍԾՏՀԿ Գլխավոր քարտուղարին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀԿ) Գլխավոր քարտուղար Լազար Կոմանեսկուին:

Հանդիպման ընթացում փոխվարչապետն ընդգծել է տարածաշրջանային համագործակցության կարևորությունը, հատկապես գլոբալ մարտահրավերներին հակազդելու տեսանկյունից և նշել է, որ որպես ՍԾՏՀԿ հիմնադիր անդամ պետություն՝ Հայաստանը շահագրգռված է կազմակերպության շրջանակներում իրականացվող աշխատանքների ակտիվացմամբ:

Զրուցակիցները հանդիպման ընթացքում անդրադարձել են նաև Եվրասիական տնտեսական միության հետ ՍԾՏՀԿ հնարավոր համագործակցության ներուժին: