keyboard_arrow_left
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՎԶԵԲ-ի Թուրքիայի և Կովկասի հարցերով գործադիր տնօրենին
սեպտեմբեր 23, 2026
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՎԶԵԲ-ի Թուրքիայի և Կովկասի հարցերով գործադիր տնօրեն Էլիզաբետտա Ֆալչետտիին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են կառավարության ռազմավարական ներդրումային առաջնահերթությունները և ուղղությունները, և դրանցում ՎԶԵԲ-ի ներգրավվածությանն առնչվող հարցեր։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային խոշոր ենթակառուցվածքների ծրագրերի իրագործման շուրջ: Երկուստեք կարևորվել է ՓՄՁ-ների մրցունակությանը և ներառականությանն ուղղված ծրագրի և փոքր բիզնեսի զարգացմանն ուղղված ՎԶԵԲ-ի աջակցությունը, մասնավորապես ընդգծվել է դեպի ԵՄ և միջազգային այլ շուկաներ ՀՀ արտահանումը խթանող դրամաշնորհային, վարկային և խորհրդատվական ծրագրերի իրականացումը: