Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին

հունիս 06, 2022
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոյին և Հարավային Կովկասում Զարգացման ֆրանսիական գործակալության ներկայացուցիչներին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ֆրանսիական համագործակցության օրակարգի արդիական հարցերը: Փոխվարչապետը կարևորել է հատկապես տնտեսական հարցերով ճանապարհային քարտեզի հաստատումն ու համատեղ ջանքերի շնորհիվ դրա շարունակական իրականացումը: Երկուստեք ընդգծվել են ենթակառուցվածքների զարգացման, ջրային և էներգետիկայի ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները:

Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին և այդ համատեքստում տարածաշրջանային տրանսպորտային բոլոր հաղորդակցությունների ապաշրջափակման ուղղությամբ տարվող աշխատանքներին: