Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունեց Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Կարլ Նեհամերին

մայիս 06, 2026
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունեց Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Կարլ Նեհամերին

ԵՆԲ փոխնախագահի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կարևորեց Բանկի՝ Հայաստանի համար առանցքային գործընկեր կառույցի դերը և ընդգծեց Կառավարության բարեփոխումների գործընթացին Բանկի շարունակական մասնակցության կարևորությունը։

Հանդիպմանը զրուցակիցները քննարկեցին նաև ԵՆԲ կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքն ու դրանց նշանակությունը ԵՄ ինտեգրման ճանապարհին։

Կողմերը անդրադարձ կատարեցին նաև Հայաստանի հանրային և մասնավոր հատվածներում Բանկի ներգրավվածության ընդլայնման նախաձեռնություններին։