Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Անշարժ գույքի պետական կադաստրի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավարին

օգոստոս 14, 2018
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Անշարժ գույքի պետական կադաստրի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկ

Օգոստոսի 14-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել Կոմիտեի նորանշանակ ղեկավար Սարhատ Պետրոսյանին, շնորհակալություն հայտնել նախկին ղեկավարին արդյունավետ աշխատանքի համար:

Փոխվարչապետը նշել է, որ նախկինում կատարված աշխատանքներն էական են և վստահ է, որ նոր ղեկավարի պաշտոնավարման ընթացքում ձեռքբերումները կքառապատկվեն: Փոխվարչապետը նաև կարևորել է տարբեր ոլորտներում անհրաժեշտ քարտեզագրական աշխատանքները Կոմիտեում կենտրոնացնելու մտահղացման իրականացումը:

Սարhատ Պետրոսյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար, ընդգծել, որ իր համար պատիվ է աշխատել նոր կառավարության կազմում և, որ տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները պետք է առիթ հանդիսանան վերաիմաստավորելու Կոմիտեի դերը պետական կառավարման համակարգում: