Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ուղերձը Կանանց միջազգային օրվա կապակցությամբ

մարտ 08, 2021
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ուղերձը Կանանց միջազգային օրվա կապակցությամբ

Սիրելի՛ կանայք,
Շնորհավորում եմ իրական գարունը բերող այս գեղեցիկ տոնի կապակցությամբ: Այն պատեհ առիթ է մեր սերն ու երախտագիտությունն արտահայտելու և առանձնահատուկ կերպով արժևորելու մեր մայրերի, կանանց ու քույրերի անգնահատելի ներդրումը մեր կյանքում:
Ուզում եմ իմ առանձնակի ակնածանքն ու խոնարհումն արտահայտել մեր մայրերի նկատմամբ, որոնք հայրենիքին տվեցին իրենց ամենաթանկը՝ զավակին: Ձեր նկատմամբ հավերժ պարտք ունենք, որի մասին պարտավոր ենք հիշել ամեն օր և գործել այդ գիտակցությամբ:
Բոլոր կանանց մաղթում եմ երջանկություն և առողջություն, ինչպես նաև` մշտապես հետամուտ հասարակական կյանքում կանանց լիարժեք մասնակցության ապահովմանը, նրանց իրավունքների պաշտպանությանն ու խթանմանը` անհամեմատ ավելի լավ աշխարհ կառուցելու համար։