Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունեց Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանին՝ դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ

սեպտեմբեր 16, 2019
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունեց Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանին՝ դիվանագիտական առաքե

Սեպտեմբերի 16-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի ու Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթին՝ վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:
Տիգրան Ավինյանը նշեց, որ Միացյալ Թագավորությունը հանդիսանում է Հայաստանի վստահելի գործընկերը: Նա ընդգծեց, որ Ջուդիթ Ֆարնուորթն իր դիվանագիտական առաքելության ընթացքում հայ-բրիտանական հարաբերությունների ընդլայնման և խորացման գործում զգալի ներդրում է ունեցել: Փոխվարչապետը հաջողություն մաղթեց դեսպանին հետագա գործունեության մեջ:
Ջուդիթ Ֆարնուորթը շնորհակալություն հայտնեց փոխվարչապետին՝ հաստատված բեղմնավոր փոխգործակցության համար և համոզմունք հայտնեց, որ փոխշահավետ համագործակցությունը Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև էլ ավելի կզարգանա: