Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է գործարար համայնքի շահերը ներկայացնող միությունների ներկայացուցիչներին

հունիս 24, 2025
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է գործարար համայնքի շահերը ներկայացնող միությունների ներկայաց

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հանդիպել է գործարար համայնքի շահերը ներկայացնող միությունների ներկայացուցիչներին։ Հանդիպման ընթացքում մանրամասն անդրադարձ է կատարվել տնտեսական գործունեության և ներդրումային միջավայրում առկա հնարավորություններին և խնդիրներին, մտքեր են փոխանակվել դրանց հասցեագրման ուղղությամբ հնարավոր անելիքների վերաբերյալ։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկա աշխատանքային քննարկումների արդյունքում հստակեցնել լուծում պահանջող առաջնահերթ խնդիրները՝ դրանք առավել առարկայական քննարկելու և Կառավարության հետագա որոշումներում հասցեագրելու նպատակով։

Գործարար միությունների ներկայացուցիչների հետ հանդիպումները լինելու են շարունակական։