Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն ընդունեց Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրենի գլխավորած պատվիրակությանը

նոյեմբեր 27, 2018
Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն ընդունեց Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրենի

Նոյեմբերի 27-ին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն ընդունեց Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոյի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էին նաև Տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանը և Կապի, տրանսպորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը:

Ողջունելով հյուրերին՝ Տիգրան Ավինյանը կարևորեց Համաշխարհային բանկի հետ համագործակցությունը՝ միտված տնտեսության զարգացմանը ու մրցունակության բարձրացմանը, ինչպես նաև ներդրումների ներգավվմանը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Սիլվի Բոսութղոն նշեց, որ ողջունում են կառավարության հանձնառությունը հավակնոտ բարեփոխումներ իրականացնելու և տնտեսական առաջընթաց ապահովելու առումով, և այս գործընթացում Համաշխարհային բանկը լինելու է Հայաստանի կառավարության աջակիցն ու գործընկերը: Նա նաև հավելեց, որ շուտով Համաշխարհային բանկը քննարկելու է Հայաստանի հետ համագործակցության շրջանակը 2019-2022թթ. համար, որի հիմնասյուներից մեկն էլ լինելու է արտահանման խթանումը:

Հանդիպման ընթացքում քննարկվեց Համաշխարհային բանկի «Առևտրի խթանում և որակի ենթակառուցվածքներ» ծրագրի իրականացման ընթացքը: Ծրագիրը միտված է արտահանման խրախուսման, ներդրումների ներգրավման և որակի կառավարման ծառայությունների մատուցման բնագավառում ՀՀ կառավարության կարողությունների ամրապնդմանն ու հզորացմանը: Զրուցակիցները համակարծիք էին, որ ծրագիրը պետք է նպաստի հայկական ընկերությունների արտադրանքի մրցունակության բարձրացմանը միջազգային շուկաներում, ինչպես նաև պետություն-մասնավոր գործընկերության ամրապնդմանը:

Փոխվարչապետի պաշտոնակատարը նաև նշեց, որ ծրագրի միջանկյալ վերանայման արդյունքում հատկապես մեծ ուշադրություն պետք է դարձնել տնտեսության բարձր տեխնոլոգիական ոլորտին ուղղվող ենթածրագրերին և դրանց քանակի ավելացմանը: