Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Փոխվարչապետին է ներկայացվել Սեւանի իշխանի պաշարների վերականգնման եւ ձկնաբուծության զարգացման համալիր ծրագիրը

փետրվար 17, 2023
Փոխվարչապետին է ներկայացվել Սեւանի իշխանի պաշարների վերականգնման եւ ձկնաբուծության զարգացման համալիր

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի, ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի եւ պաշտոնատար այլ անձանց ուղեկցությամբ այց է կատարել ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Կարճաղբյուր բնակավայրում գտնվող «Սեւանի Իշխանի պաշարների վերականգնման եւ ձկնաբուծության զարգացման» հիմնադրամի մանրաձկան արտադրության գործարան, որտեղ աճեցվում է Սեւանի իշխանի էնդեմիկ երկու ենթատեսակները՝ գեղարքունի եւ ամառային:
Այցի ընթացքում Հիմնադրամի տնօրենը փոխվարչապետին է ներկայացրել արտադրության հետ կապված ընթացիկ վիճակը եւ հետագա անելիքերն առավել արդյունավետ իրագործելու համար մշակված համալիր ծրագիրը: Քննարկման ավարտին փոխվարչապետ Խաչատրյանը համապատասխան հանձնարարկաններ է տվել գերատեսչությունների ներկայացուցիչներին եւ Հիմնադրամի տնօրենին: