Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Քննարկվել է Հրանտ Մաթևոսյանի 75-ամյակին նվիրված միջոցառումների ծրագիրը

մայիս 25, 2010
Քննարկվել է Հրանտ Մաթևոսյանի 75-ամյակին նվիրված միջոցառումների ծրագիրը

Այսօր կառավարությունում տեղի է ունեցել Հրանտ Մաթևոսյանի ծննդյան 75-ամյակի նշումը նախապատրաստող հոբելյանական հանձնաժողովի նիստ, որը վարել է վարչապետ, հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը։
Հանձնաժողովը քննարկել է Հ.Մաթևոսյանի 75-ամյակին նվիրված միջոցառումների ծրագիրը և դրա իրականացման ընթացքը։ Հաշվի առնելով ներկայացված առաջարկությունները` վարչապետը կարևորել է հոբելյանական միջոցառումների ծրագրում լրացուցիչ միջոցառումների ներառումը։