Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Հայտարարություն Հասարակական կազմակերպությունների համար

նոյեմբեր 10, 2026

 Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի ապրիլի 22-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմինների մրցույթի, ընտրության (նշանակման) ընդհանուր կարգը և չափորոշիչները սահմանելու մասին»  N 539-Ն որոշման հավելվածի 17-րդ կետը՝ վարչապետի աշխատակազմը հասարակական կազմակերպություններին հրավիրում է  դիմելու վարչապետի աշխատակազմի «Կառավարական առանձնատների տնտեսություն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված  մրցույթի մրցութային հանձնաժողովում ընդգրկվելու նպատակով:

Դիմել կարող են այն հասարակական կազմակերպությունները, որոնց կանոնադրական նպատակները և խնդիրներն առնչություն ունեն պետական կազմակերպության գործունեության ոլորտի հետ և դիմելու ամսվան նախորդող առնվազն երկու տարվա ընթացքում գործունեու­թյուն են ծավալել տվյալ ոլորտում։ Սույն պահանջները բավարարող հասարակական կազմակերպությունների դիմումների հիման վրա համակարգչային ծրագրով՝ պատահական ընտրության սկզբունքով ընտրվելու է մեկ հասարակական կազմակերպություն:

Բոլոր հետաքրքրված հասարակական կազմակերպությունները ստորագրված դիմումները կարող են ներկայացնել՝ ուղարկելով lilit.badalyan@gov.am էլեկտրոնային հասցեին:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է 2026 թվականի նոյեմբերի 30-ը ներառյալ:

 Դիմումի մեջ անհրաժեշտ է նշել`

1.     Կազմակերպության անվանումը

2.    Կազմակերպության գտնվելու վայրը, իրավաբանական հասցեն

3.    Գործադիր մարմնի ղեկավարի անուն, ազգանունը, հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն

4.    Կազմակերպության կանոնադրությունը:

 Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչություն` 010-515-670 հեռախոսահամարով: