Հանրային խորհրդի անդամի՝ Գյուղատնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի թեկնածուի ընտրության վերաբերյալ հայտարարություն
նոյեմբեր 04, 2026
Վարչապետի աշխատակազմի Հանրային խորհրդի քարտուղարությունը, ղեկավարվելով «Հանրային խորհրդի մասին» օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ մասով, Կառավարության 2026 թվականի սեպտեմբերի 3-ի N 1298-Ա որոշմամբ նշանակված Հանրային խորհրդի անդամների անունից՝
դիմում է տեղական ինքնակառավարման մարմիններին, համապատասխան ոլորտների հասարակական կազմակերպություններին, հայրենակցական և ստեղծագործական միություններին, երիտասարդական և ուսանողական կազմակերպություններին, զանգվածային լրատվության միջոցներին, վետերանների միություններին, գիտակրթական կազմակերպություններին, սպառողների իրավունքների պաշտպանության, գործարարների և արդյունաբերողների միություններին, կրոնական կազմակերպություններին, սփյուռքի կառույցներին և քաղաքացիական հասարակության այլ կառույցներին՝ Գյուղատնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի ներկայացուցիչ առաջարկելու նպատակով:
Առաջադրված թեկնածուներից օրենքով սահմանված կարգով ընտրվելու է Հանրային խորհրդի անդամ՝ Գյուղատնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:
Թեկնածությունների առաջադրման համար անհրաժեշտ է ներկայացնել դիմում՝ կազմակերպության ղեկավարի անունից՝ ուղղված Հանրային խորհրդի քարտուղարությանը:
Դիմումում նշվում են.
1. կազմակերպության կողմից առաջադրվող թեկնածուի ազգանունը, անունը, հայրանունը,
2. հանրային խորհրդի վերոնշյալ մշտական հանձնաժողովի անվանումը, որի նախագահի համար առաջարկվում է թեկնածությունը:
3. առաջադրող կազմակերպության անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գործունեության ոլորտները, հասցեն, հեռախոսահամարը:
4. դիմումը ներկայացնելու օրը, ամիսը, տարեթիվը:
Դիմումը պետք է լինի ստորագրված կազմակերպության ղեկավարի կողմից և կնքված (կնիք ունենալու դեպքում):
Դիմումին կից ներկայացվում են առաջադրվող թեկնածուի.
1. անձը հաստատող փաստաթղթի պատճենը,
2. ինքնակենսագրություն (ռեզյումե),
3. Հայտարարություն՝ «Հանրային խորհրդի մասին» ՀՀ օրենքի կարգավորումներին տիրապետելու և դրանցով նախատեսված՝ Հանրային խորհրդի անդամ նշանակվելու սահմանափակումների բացակայության մասին և համաձայնություն՝ Հանրային խորհրդի անդամ (մշտական հանձնաժողովի նախագահ) նշանակվելու մասին:
Դիմումը և կից փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել մինչև 2026 թվականի դեկտեմբերի 4-ը ներառյալ.
1. թղթային տարբերակով՝ յուրաքանչյուր աշխատանքային օր, ք. Երևան, Աբովյան 9 հասցեով, կամ
2. էլեկտրոնային եղանակով՝ յուրաքանչյուր օր՝ publiccouncil@gov.am էլ. փոստի հասցեով, հեռ՝ 010515619: