Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Վարչապետի աշխատակազմը հայտարարում է մրցույթ՝ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

հոկտեմբեր 22, 2026

Վարչապետի աշխատակազմի Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի օրենսդրության կատարելագործման և վերլուծությունների վարչության ավագ մասնագետի /06-Գ27-17.1-Մ3-1/  քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար:

Վարչապետի աշխատակազմի Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի օրենսդրության կատարելագործման և վերլուծությունների վարչության ավագ մասնագետի /06-Գ27-17.1-Մ3-1/  պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային տարբերակը կցվում է:

 Մրցույթին մասնակցելու համար դիմումները ներկայացվում են առցանց`  https://cso.gov.am/internal-external-competitions  հղումով` քսանչորսժամյա ռեժիմով, կցելով  անհրաժեշտ փաստաթղթերը ՝

1. դիմում (առցանց),

2.անձնագիր և/կամ նույնականացման քարտի լուսանկար (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի կցվում, ապա անհրաժեշտ է կցել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսանկար),

3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի(երի) լուսանկար,

4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի լուսանկար,

5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսանկար,

6. լուսանկար՝ 3X4 չափսի:

Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2026 թվականի նոյեմբերի 23-ին՝ ժամը 10:00-ին, ք. Երևան, Տերյան 89 հասցեում:

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2026 թվականի  նոյեմբերի 25-ին՝ ժամը 10:00-ին, ք. Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1 հասցեում:

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:

Հիմնական աշխատավարձը 221312 ՀՀ դրամ է:

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:

Թեստավորման փուլի բնագավառներ

·         Մասնագիտական գիտելիքներ (ՔԾ գրասենյակ)

ՀՀ Սահմանադրություն (փոփոխություններով)(Հոդվածներ՝ 1, 2, 5, 6, 8, 10, 14, 15, 17, 21, 25, 27, 31, 32, 34, 35, 36, 38, 40, 41, 44, 46-49, 54, 57, 66, 85, 89, 90, 96, 99, 100, 103, 104, 109, 112, 113, 118, 119, 123, 124, 136, 142, 144, 146, 147, 149-153, 159, 160, 163, 182, 185, 195, 198, 199)

«Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենք(Հոդվածներ՝ 4-7, 20-27)

«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենք(Հոդվաձներ՝ 3-15, 18-23, 27․1, 28-34, 44, 53)

«Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենք(Հոդվածներ՝ 2, 6, 7, 10, 11, 17, 20-24, 28, 30-36, 38)

·         Մասնագիտական գիտելիքներ (Վարչապետի աշխատակազմ)

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենք(հոդվածներ 2, 7, 14, 17, 23-26, 34, 37, 42-43)

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔ(հոդվածներ 2-7, 9, 10)

 «Տեսչական մարմինների մասին» ՀՀ օրենք(Հոդվածներ 5,7-12, 16-19-ը)

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենք (Հոդվածներ՝ 3, 20, 30 31, 32, 33, 36, 45, 46, 47, 50, 54, 58, 60, 66, 70)

«Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» ՀՀ օրենք(Հոդվածներ 4-9, 14)

«Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՀ օրենք(https://www.arlis.am/hy/acts/187307)

Հարցազրույցի փուլի բնագավառներ

·         Հարցազրույցի փուլում ստուգվող մասնագիտական գիտելիքներ և դրանք կիրառելու կարողություններ

«Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենք

«Նորմատիվ իրավական ակտերի մասին»

Վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի կանոնադրությունը հաստատելու մասին» N 731-Լ որոշում։

 «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենք

«Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենք

 Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է 29/10/2025 ներառյալ:

 Լրացուցիչ հարցերի համար՝ էլեկտրոնային հասցե՝ anna.hunanyan@gov.am, հեռ. 010515756: