keyboard_arrow_left
Վարչապետի աշխատակազմին փորձագիտական աշխատանքներում ներգրավելու նպատակով անհրաժեշտ են խմբագիրներ և արձանագրողներ
սեպտեմբեր 28, 2026
Վարչապետի աշխատակազմի արձանագրային բաժնի փորձագիտական աշխատանքներում ներգրավելու նպատակով անհրաժեշտ են խմբագիրներ և արձանագրողներ:
Դիտարկվելու են թե՛ բանասիրական և լեզվաբանական բարձրագույն կրթություն ունեցող անձանց, թե՛ բանասերի, լեզվաբանի մասնագիտությամբ ավարտական կուրսերում սովորողների թեկնածությունները:
Ինքնակենսագրությունները և անհրաժեշտ է մինչև 2026 թվականի հոկտեմբերի 18-ը ուղարկել seda.petrosyan@gov.am էլեկտրոնային հասցեին «թեմա» դաշտում պարտադիր նշելով «մասնագետ-խմբագիր»:
Ինքնակենսագրությունների ուսումնասիրության արդյունքում կկազմվի կարճ ցուցակ, որում ընդգրկված թեկնածուների հետ կանցկացվի հարցազրույց:
Վարչապետի աշխատակազմի արձանագրային բաժնի գործառույթները սահմանված են ՀՀ վարչապետի 2018 թվականի մայիսի 25-ի N 564-Լ որոշմամբ: