Վարչապետի աշխատակազմին փորձագիտական աշխատանքներում ներգրավելու նպատակով անհրաժեշտ են փորձագետ-իրավաբաններ
սեպտեմբեր 28, 2026
Վարչապետի աշխատակազմի իրավաբանական և պետաիրավական վարչությունների փորձագիտական աշխատանքներում ներգրավելու նպատակով անհրաժեշտ են փորձագետ-իրավաբաններ:
Դիտարկվելու են թե՛ իրավաբանական բարձրագույն կրթություն ունեցողների, թե՛ իրավագիտություն մասնագիտությամբ ավարտական կուրսերում սովորողների թեկնածությունները։
Ինքնակենսագրությունները անհրաժեշտ է մինչև 2026 թվականի մինչև հոկտեմբերի 18-ը ուղարկել seda.petrosyan@gov.am էլեկտրոնային հասցեին՝ «թեմա» դաշտում պարտադիր նշելով «փորձագետ-իրավաբան»։
Ինքնակենսագրությունների ուսումնասիրման արդյունքում կկազմվի կարճ ցուցակ, որում ընդգրկված թեկնածուների հետ կանցկացվի հարցազրույց:
Վարչապետի աշխատակազմի իրավաբանական և պետաիրավական վարչությունների գործառույթները սահմանված են ՀՀ վարչապետի 2018 թվականի մայիսի 25-ի N 564-Լ որոշմամբ։