keyboard_arrow_left
Երևանում կայացել է Գեոդեզիայի, քարտեզագրության, կադաստրի և Երկրի հեռահար զոնդավորման ԱՊՀ միջպետական խորհրդի 44-րդ նստաշրջանի բացման արարողությունը
հոկտեմբեր 24, 2022
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Երևանում կայացած Գեոդեզիայի, քարտեզագրության, կադաստրի և Երկրի հեռահար զոնդավորման ԱՊՀ միջպետական խորհրդի հերթական 44-րդ նստաշրջանի բացման արարողությանը և հանդես է եկել ողջույնի խոսքով: Փոխվարչապետը կարևորել է միջպետական խորհրդի գործունեությունը մասնավորապես տվյալ ոլորտում համագործակցության զարգացման տեսանկյունից և մաղթել բովանդակային և կառուցողական քննարկումներ միջոցառման բոլոր մասնակիցներին: