keyboard_arrow_left
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է ԱՄՆ գանձապետարանի քարտուղարի տեղակալին
ապրիլ 13, 2023
ԱՄՆ այցի շրջանակներում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը, որում ընդգրկված էին Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության դեսպան Լիլիթ Մակունցը, Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը և ֆինանսների նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանը, հանդիպել է ԱՄՆ գանձապետարանի քարտուղարի տեղակալ Ուոլլի Ադեյեմոյին:
Կողմերն ընդգծել են ՀՀ և ԱՄՆ կառավարությունների միջև համագործակցության բարձր մակարդակը հարցերի լայն շրջանակի շուրջ, այդ թվում՝ առևտրի և ֆինանսական ոլորտներում։