Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Լիլիթ Ստեփանյան

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
24 մարտի 1981 թ.,  ՀՀ Կոտայքի մարզ, Հրազդան

Կրթություն
1998-2002 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի «Միջազգային հարաբերություններ» ֆակուլտետի «Քաղաքագիտություն» բաժնում, ստացել է քաղաքագետի բակալավրի աստիճան:
2002-2004 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի «Միջազգային հարաբերություններ» ֆակուլտետի «Քաղաքագիտություն» բաժնում, ստացել քաղաքագետի մագիստրոսի աստիճան:
2011-2016 թթ․ - Երևանի պետական համալսարանի «Միջազգային հարաբերություններ» ֆակուլտետի «Քաղաքական ինստիտուտներ և գործընթացներ» ամբիոնի հայցորդ
2016 թ․ պաշտպանել է գիտական ատենախոսություն,  քաղաքական գիտությունների թեկնածու է:
Մասնակցել է «Եվրոպական իրավունք» (2016 թ., Օութսենհաուզեն համալսարան, Գերմանիա) դասընթացին, «Սիվիտաս-Հայաստան», «Ապագան քոնն է», «Մարդը կարիքի մեջ է» «Հույսի կամուրջ», «Կրթություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունների և UNDP, USAID կազմակերպությունների հայաստանյան գրասենյակների իրականացրած ծրագրերին:

Աշխատանքային գործունեություն
2002-2003 թթ․ - Հրազդանի քաղաքապետարան՝  մասնագետ
2007-2018 թթ․ - ՀՀ Կրթության և գիտության նախարարության «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ Կոտայքի մասնաճյուղ՝ մասնագետ, գլխավոր մասնագետ, մասնաճյուղի տնօրեն
2016-2017 թթ․- Հրազդանի թիվ 13 ավագ դպրոց՝ ուսուցիչ
2017-2018 թ․ մայիս -  ՀՀ ԱԺ պատգամավորի օգնական
2018 թ․ հուլիսից – հոկտեմբեր՝ ՀՀ վարչապետի որոշմամբ Հրազդանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար
2018 թ․ նոյեմբերից  – 2019 թ. հունվար՝ ՀՀ Կոտայքի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ
2019- 2021 թթ․ - ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր (ՀՀ ԱԺ ԿԳՄՍԵՍ մշտական հանձնաժողովի անդամ)
2020 թ․ սեպտեմբեր –դեկտեմբեր - Երևանի ֆիզիկական կուլտուրայի պետական  համալսարան՝ դասախոս (Քաղաքագիտության հիմունքներ)
2021-2026 թթ․ - ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր (ՀՀ ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ)
2025 սեպտեմբեր –դեկտեմբեր՝ Երևանի պետական մանկավարժական համալսարան՝ դասախոս (Քաղաքագիտություն)
2026 թ. օգոստոսի 2-ից հոկտեմբերի 28 - ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր (ՀՀ ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ)
2026 թ.-ի հոկտեմբերի 29-ին ՀՀ Կառավարության որոշմամբ նշանակվել է ՀՀ Կոտայքի մարզպետ

Այլ տվյալներ
Որպես ՀՀ Ազգային ժողովի 7-րդ և 8-րդ գումարումների պատգամավոր՝ ներգրավված է եղել ԱՍԵԱՆ միջխորհրդարանական վեհաժողովում (ASEAN Inter-Parliamentary Assembly - AIPA), 2024  թվականի  մարտին Հայաստանի Հանրապետությունը ներկայացրել է ՄԱԿ-ում (Commission on the Status of Women), ՀՀ ԱԺ դիտորդական պատվիրակության հիմնական անդամ է։
Շուրջ մեկ տասնյակ գիտական հոդվածների հեղինակ է, որոնք տպագրված են մասնագիտական և ՀՀ ԿԳՄՍ ԲՈԿ-ի կողմից երաշխավորված ամսագրերում։
Հեղինակ ու համահեղինակ է 3 օրենսդրական նախաձեռնությունների։

Կուսակցական պատկանելություն
«Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցության անդամ է

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի  դուստր