Մանվել Քեշիշյան
Կենսագրական տվյալներ
Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
17 հուլիսի 1990 թ., ք. Աշտարակ
Կրթություն
2007-2011 թթ. - Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան, արվեստաբանության բակալավրի աստիճան
2011-2013 թթ. - Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան, արվեստաբանության մագիստրոսի աստիճան
2015-2016 թթ. - Հոնկոնգի համալսարան, Լրագրության և մեդիա հետազոտությունների կենտրոն, լրագրության և մեդիա հետազոտությունների մագիստրոս
Աշխատանքային գործունեություն
2009-2014 թթ. - «Շանթ» հեռուստաընկերություն, լրագրող, հաղորդավար
2015-2016 թթ. - անկախ թղթակից, համագործակցել է Asia Sentinel, EJ Insight, New Eastern Europe և այլ միջազգային լրատվամիջոցների հետ
2016-2018 թթ. - ՀՀ կառավարության «Տեղեկատվական և վերլուծական կենտրոն», մեդիա համակարգող
2017-2018 թթ. - Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերություն, հաղորդակցության խորհրդատու
2018-2019 թթ. - ՄԱԿ-ի Զարգացման ծրագիր, հաղորդակցության և հանրային կապերի փորձագետ
2022 թ. - ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կենտրոնական գրասենյակ, Վաշինգտոն, ԱՄՆ, հաղորդակցության մասնագետ
2019-2025 թթ. - ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելություն, հաղորդակցության և հանրային կապերի մասնագետ, համակարգող
2025 թ. - Երևանի պետական համալսարան, դասախոս
2025 թ. նոյեմբերի 6-ից՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի ռազմավարական հաղորդակցության վարչության պետ
2026 թ.-ից առ այսօր՝ Հայաստանի ամերիկյան համալսարան, դասախոս
Այլ տեղեկություններ
2017 թվականին Լեհաստանում մասնակցել է Եվրոպայի քոլեջի ամառային ակադեմիայի՝ Թվային հանրություն․ անվտանգություն, տեղեկատվություն և տնտեսություն միջազգային ծրագրին։
2017 թվականին Գերմանիայում մասնակցել է M100 Young European Journalists միջազգային ծրագրին։
2018 թվականին Միացյալ Նահանգներում մասնակցել է ԱՄՆ կառավարության «Միջազգային այցելուների առաջնորդության ծրագրին» (IVLP)։
2021 թվականին Հայաստանում ԱՄՆ դեսպանության կողմից արժանացել է Eagle Award-ի։
2022 թվականին՝ Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի շրջանավարտ։
2023 թվականին Ֆրանսիայում մասնակցել է Եվրոպայի խորհրդի Ժողովրդավարության համաշխարհային ֆորումին։
2023 թվականին Հայաստանում ԱՄՆ դեսպանության կողմից արժանացել է Honor Award-ի։
2019-2025 թթ. ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից արժանացել է մի շարք մասնագիտական պարգևների, այդ թվում՝ Special Act Award-ի։
Տարբեր տարիներին որպես դասընթացավար և բանախոս հանդես է եկել ռազմավարական հաղորդակցության, մեդիայի, անձնական բրենդինգի, հանրային հաղորդակցության և ապատեղեկատվության թեմաներով Հայաստանում և արտերկրում։
Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական
Անձնական տվյալներ
Ամուսնացած չէ: