Հերիքնազ Տիգրանյան
Կենսագրական տվյալներ
Ամսաթիվ, տարեթիվ, ծննդավայր
1972 թ. փետրվարի 25, Արմավիրի մարզ, գ. Փշատավան
Կրթություն
1991-1996 թթ. - ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ՝ իրավաբան, Սահմանադրաիրավական մասնագիտացում
Աշխատանքային գործունեություն
1996-2001 թթ. - ՀՀ կառավարությանն առընթեր լեզվի պետական տեսչության առաջատար իրավաբան
2001-2004 թթ. - Ընտրական Համակարգերի Միջազգային Հաստատություն /IFES /, քաղաքացիական ուսուցանող
2004թ. - Կանանց դերը ՏԻՄ-երի գործունեության մեջ ծրագիր, ԵԱՀԿ, փորձագետ
2004թ. - Տեղեկատվական հասարակության և Ժողովրդավարական կառավարման ծրագիր, ՄԱԿ, փորձագետ
2004 – 2005 թթ. - «Հասարակական Երկխոսությունների և Նախաձեռնությունների Կենտրոն» ՀԿ, քաղաքացիական ուսուցանող
2006-2008 թթ.- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության
Աշխատանքի պետական տեսչության Իրավական վերահսկողության բաժնի գլխավոր մասնագետ
2008-2009 թթ. - ՀՀ սփյուռքի նախարարության Անձնակազմի կառավարման բաժնի պետ
2009-2018 թթ. - Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն, իրավախորհրդատու
2018 թ. - Աշխատանքի միջազգային կազմակերպություն, «Երեխայի աշխատանքի իրավունքի պաշտպանություն» ծրագիր, Ազգային փորձագետ
2019-2021 թթ. - ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ
2021-2026 թթ. - ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
2026 թ. օգոստոսի 3-ին նշանակվել է Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ:
Դասավանդման փորձ
2024-2025 թթ. - Հայ-Ռուսական Սլավոնական Համալսարան, ՀՀ Աշխատանքային իրավունք
2012-2015 թթ. - ՀՀ փաստաբանական դպրոց, «Աշխատանքային օրենսդրության գործավարական հիմնախնդիրները»
2008-2010 թթ. - ՀՀ արդարադատության նախարարության Իրավաբանական ինստիտուտ, «Վարչարարության հիմունքներ և վարչական վարույթ»
2001-2010 թթ. - ՀՀ Ոստիկանության ակադեմիա, «Վարչական իրավունք»
1997-2003 թթ. - ԵՊՃՀ Հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետ, «Միջազգային իրավունք»
1997-2000 թթ. - Անանիա Շիրակացու անվան միջազգային հարաբերությունների համալսարան «Վարչական իրավունք»
Վերապատրաստումներ, սեմինարներ
2014 թ. ԱՄՆ - «Միջազգային առաջնորդ այցելուներ» (IVLP) Բարեվարքությունը կառավարման համակարգում ծրագիր
2011 թ. - Միջազգային կոնֆերանս, Դատական բարեփոխումների արդի մարտահրավերները Հարավային Կովկասում
2009 թ. - «Աշխատանքի ուսումնասիրության հետազոտական մեթոդները» V. V. Giri National Labour Institute Հնդկաստան
2008 թ. - Բարձր ռիսկի ոլորտներում աշխատանքի անվտանգության և տեսչական աշխատանքի լավագույն փորձ, ուսուցողական այց, Լիտվա
2004 թ. - «Միջկառավարական կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության կառույցների համագործակցությունը կոնֆլիկտների կանխարգելման գործում» ծրագիր Բուլղարիա
2001 թ. - Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիա, Վրաստան
Կուսակցական պատկանելություն
Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի մեկ զավակ: