Գևորգ Սահակյան
Կենսագրական տվյալներ
Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1991 թ. մայիսի 28, ք. Երևան
Կրթություն
2007-2011 թթ. – Երևանի պետական համալսարան, Արևելագիտության ֆակուլտետ, թյուրքագիտության բակալավրի որակավորում (գերազանցությամբ)
2011-2013 թթ. Երևանի պետական համալսարան, Արևելագիտության ֆակուլտետ, թյուրքագիտության մագիստրոսի որակավորում (գերազանցությամբ)
2013-2016 թթ. Երևանի պետական համալսարան, Արևելագիտության ֆակուլտետի ասպիրանտուրա (Արտասահմանյան գրականության խորհրդի կողմից շնորհվել է բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան)
2013-2015 թթ. Հայաստանի ամերիկյան համալսարան, Քաղաքագիտության ու միջազգային հարաբերությունների մագիստրոսի որակավորում (գերազանցությամբ)
2016-2017 թթ. Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքագիտության դպրոց (LSE), Սոցիոլոգիայի ֆակուլտետ, միջազգային միգրացիայի և հանրային քաղաքականության մագիստրոսի որակավորում (գերազանցությամբ)
Աշխատանքային գործունեություն
2011-2015 թթ. - ՀՀ Ազգային ժողով, ռեֆերենտ
2015-մինչ օրս – Երևանի պետական համալսարան, դասախոս
2017-2018 թթ. - Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն հիմնադրամ, հետազոտող-վերլուծաբան
2019 թ. - Ի Վի Էն ռիփորթ, հետազոտող
2019-2020 թթ. – Միացյալ ազգերի կազմակերպություն, հետազոտող-խորհրդատու
2020-2021 թթ.- ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնական
2021-2022 թթ. - ՄԱԶԾ (կոլբա լաբ, ԿԶՆ լաբ, մշտական համակարգողի գրասենյակ), Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն, Քաղաքական երկխոսություն, անկախ խորհրդատու
2022-2025 թթ. - Երևանի քաղաքապետարան, Մշակույթի և տուրիզմի վարչության պետի տեղակալ
2023-2024 թթ. - Գիտությունների ազգային ակադեմիա, դասախոս
2023-2025 թթ. - Եվրոպական խորհուրդ, տեղական խորհրդատու (հետազոտական փորձագետների բազայի անդամ)
2025 թ. - Դիմոքրասի ինթերնեյշնլ, Ակցիա սովի դեմ, Հայ-ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոն, անկախ խորհրդատու
2025 թ. սեպտեմբերի 11-ից՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի օգնական
Այլ տվյալներ
Տասնյակից ավելի ակադեմիական հրապարակումների, հետազոտական աշխատանքների հեղինակ/համահեղինակ, երեք գեղարվեստական գրքի հեղինակ
Study UK Alumni Awards-ի գլոբալ եզրափակչի մասնակից և Wider Europe տարածաշրջանի հաղթող՝ Մշակույթ և ստեղծարարություն անվանակարգ
ՀՀ վարչապետի շնորհակալագիր
Երևանի քաղաքապետի պատվոգիր
Ստեփան Ալաջաջյանի անվան գրական մրցանակի հաղթող
Լոնդոն տնտեսագիտության դպրոցի դրամաշնորհ
Հայկական բարեգործական ընդհանուր միության դրամաշնորհ
Կուսակցական պատկանելիություն
Անկուսակցական
Անձնական տվյալներ
Ամուսնացած է: