Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Ալեն Սիմոնյան

Alen Simonyan

Կենսագրական տվյալներ

Ծնվել է 1980 թ. հունվարի 5-ին Երեւանում:

2000-2002 թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:

2000 թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը: Իրավաբան:

2015 թ.՝ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի քաղաքագիտության ֆակուլտետի մագիստրատուրան, քաղաքագետ:

2002-2003 թթ. աշխատել է Աջափնյակ-Դավթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի նախագահի օգնական, գրասենյակի քարտուղար:

2003-2004 թթ.՝ «Կոնվերս» բանկի մարդկային ռեսուրսների կառավարիչ:

2004-2010 թթ. զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ:

2006-2007 թթ. աշխատել է «Սիթի FM» ռադիոկայանում:

2008 թ. մասնակցել է «European Education & Research Center»-ի կազմակերպած «PR and Political Technologies» դասընթացներին:

2007-2012 թթ. որպես պրոդյուսեր, տնօրեն, համագործակցել է «TV5», «Երկիր մեդիա», «Արմենիա» հեռուստաընկերությունների հետ: Եղել է մի շարք երաժշտական, քաղաքական, նախընտրական տեսահոլովակների պրոդյուսեր, ներկայացման տնօրեն:

2012-2018 թթ.՝ «Արարատ» ամսագրի գլխավոր խմբագիր:

2013-2018 թթ.՝ իր հիմնադրած «Ararat Media Group» ՍՊԸ («araratnews.am» կայք և «Արարատ» ամսագիր) գլխավոր խմբագիր:

2011 թվականին «Բարեւ Երեւան» դաշինքի ցուցակով մասնակցել է Երեւանի ավագանու ընտրություններին:

2013թ. տրանսպորտի թանկացման դեմ ուղղված «Car free» քաղաքացիական ակցիայի կազմակերպիչներից է:

2013-2015 թթ. եղել է «Քաղաքացիական պայմանագիր» հանրային-քաղաքական միավորման կառավարման խորհրդի հիմնադիր անդամ:

2015թ. ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության հիմնադիր անդամ, 2016 թ.՝ վերընտրվել:

2015-2016 թթ.՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խոսնակ:

2017-2018 թթ.՝ Երեւանի ավագանու անդամ («Ելք» դաշինք):

2018-2019 թթ.՝ ԱԺ պատգամավոր (թիվ 4 ընտրատարածք, «Ելք» կուսակցությունների դաշինք): ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Ելք» խմբակցության անդամ:

2019-2021 թթ.՝ ԱԺ պատգամավոր («Իմ քայլը» կուսակցությունների դաշինք, թիվ 4 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակ): ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ: ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ: «Իմ քայլը» խմբակցության անդամ:

2021 թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

2021 թ. օգոստոսի 2 - 2026 թ. օգոստոսի 2-ը ստանձնել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պաշտոնը:

2026 թ. օգոստոսի 13-ին ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվել է Անվտանգության խորհրդի քարտուղար։

Հրապարակախոսական մի շարք հոդվածների հեղինակ է:

Ամուսնացած է, ունի երեք զավակ: