Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

ԱՃԹՆ-ի հայաստանյան գործընթացը

Հանքարդյունաբերությունը Հայաստանի Հանրապետության տնտեսության ամենաարագ աճող ճյուղերից է: Հայաստանի Հանրապետությունում պղնձի, մոլիբդենի և ոսկու պաշարները գերազանցում են տարածաշրջանի այլ երկրներում դրանց առկա պաշարները: Հաշվի առնելով հանքարդյունաբերության կարևորությունը Հայաստանի Հանրապետության տնտեսության մեջ՝ ոլորտի տնտեսական գրավչության ապահովումն ունի առանձնակի կարևորություն և հրատապություն:
Բնական պաշարների արդյունավետ և թափանցիկ կառավարման դեպքում երկիրը կարող է ստանալ տնտեսական արդյունքներ, որոնք կօգնեն ապահովել տնտեսական աճ և կրճատել աղքատությունը: Միևնույն ժամանակ, ժողովրդավարական պետություններում կառավարությունը պատասխանատվություն է կրում ապահովելու իր կողմից կայացված որոշումների և իրականացված քաղաքականության հաշվետվողականությունն ու թափանցիկությունը: Հայաստանի Հանրապետությունը ձգտում է, մասնավորապես, հանքարդյունաբերության ոլորտում ներգրավել ավելի շատ օտարերկրյա ներդրումներ, որի համար նախապայման է հանրության և գործարար շրջանակների համար ոլորտի վերաբերյալ արժանահավատ տեղեկատվության հասանելիությունը:

Նախաձեռնությանը միանալու գաղափարը ծնվել է Բաց կառավարման գործընկերության ծրագրի շրջանակներում, որին Հայաստանի Հանրապետությունը միացել է 2011 թվականին և որի նպատակն է կառավարության որոշակի հանձնառությունների իրականացման միջոցով խթանել պետական կառավարման թափանցիկությունը, նոր տեխնոլոգիաների կիրառումը, քաղաքացիական հասարակության մասնակցությունը, պայքարել կոռուպցիայի դեմ:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց Հայաստանի Հանրապետության ԱՃԹՆ-ի ստանդարտի ներդրման հանձնառության մասին 2015թ. հուլիսի 28-ին կայացած կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստի ժամանակ: Վարչապետն արտահայտեց իր պատրաստակամությունը Հայաստանի Հանրապետության ԱՃԹՆ-ի անդամ երկիր դառնալու կապակցությամբ և պատվիրակեց ԱՃԹՆ-ին անդամակցության աշխատանքների համակարգումը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին:

ՀՀ կառավարության աշխատակազմն ԱՃԹՆ-ին միանալու աշխատանքների շրջանակներում Համաշխարհային բանկի հետ համատեղ իրականացրել է մի շարք մարզային հանդիպումներ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Հանդիպումների նպատակն էր իրազեկել և քննարկել ԱՃԹՆ-ին Հայաստանի միանալու գործընթացը, ներկայացնել ԱՃԹՆ-ի դերը Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում, դրա ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա և հնարավոր ուղիները, որոնցով քաղաքացիական հասարակության, գործարար հատվածի, կրթական և ակադեմիական հաստատությունների ներուժը կարող է ներգրավվել և օժանդակել Հայաստանում նախաձեռնության ներդրման աշխատանքերին: Հանդիպումների ընթացքում կառավարության կողմից ներկայացվեց ԱՃԹՆ-ի ներդրման գործընթացը վերահսկող մարմնի՝ ԱՃԹՆ-ի բազմաշահառու խմբի (ԲՇԽ) նախատեսվող կառուցվածքը, անդամների թիվն ըստ խմբակցությունների, ԲՇԽ-ի հիմնական գործառույթները, ինչպես նաև հանքարդյունահանող կազմակեպությունների և քաղաքացիական հասարակության թեկնածու անդամների առաջադրման վերջնաժամկետները (մինչև 2016 թվականի փետրվարի 10-ը): Հանդիպումներն անցկացվել են Վայոց ձորի մարզի (ք. Եղեգնաձոր), Սյունիքի մարզի (ք. Կապան) և Լոռու մարզի (ք. Վանաձոր) Օրհուս կենտրոններում և Երևանում քաղաքացիական հասարակական կազմակերպությունների և գործարար հատվածի ներկայացուցիչների հետ:

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի հետ հեռուստատեսային հարցազրույցի ընթացքում, ԱՃԹՆ-ին Հայաստանի միանալու գործընթացի վերաբերյալ հանրային իարզեկվածության ապահովման նպատակով, ներկայացվեց Հայաստանի ԱՃԹՆ-ին անդամակցության, բազմաշահառու խմբի ձևավորման գործընթացը, նախաձեռնությանը միանալու կարևորությունը և օգուտները երկրի տնտեսության հանքարդյունաբերության ոլորտի կառավարման թափանցիկության ապահովման, ներդրումային գրավչության բարձրացման տեսանկյունից:

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հրապարակվեց Հայաստանի ԱՃԹՆ-ի 2017 թվականի տարեկան հաշվետվությունը

2018 թվականի հունիսի 29-ին ԲՇԽ-ն հաստատեց ԱՃԹՆ-ի 2017 թվականի տարեկան հաշվետվությունը: Հաշվետվությունը ներառում է 2017 թվականի ընթացքում Հայաստանում ԱՃԹՆ-ի ներդրման շրջանակներում ձեռնարկված գործողությունների ամփոփ նկարագրությունը, ԱՃԹՆ-ի պահանջներին համապատասխանության գնահատումը, ինչպես նաև աշխատանքային ծրագրում սահմանված նպատակներին հասնելու առումով գրանցված առաջընթացի գնահատականը: Բոլոր շահագրգիռ կողմերը հնարավորություն են ունեցել մասնակցելու տարեկան հաշվետվության կազմման և ԱՃԹՆ-ի իրականացման ազդեցության ուսումնասիրության գործընթացներին:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՃԹՆ-Ի 2017 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Ներկայացվեց Նախնական ուսումնասիրության վերջնական տարբերակը


2018թ. ԱՃԹՆ-ի զեկույցի կազմման նպատակով նախնական ուսումնասիրություն է իրականացվել Երևանում Բրիտանական դեսպանության կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստանի կարողությունների բարելավմանը՝ ԱՃԹՆ-ն իրագործելու և ընդերքօգտագործման թույլտվությունների ու պայմանագրերի թափանցիկության և հաշվետվողականության բարձրացման նպատակով» ծրագրի շրջանակներում: Ծրագրի իրականացնող գործընկերն է հանդիսանում Հայաստանի ամերիկյան համալսարանի պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնը: Ուսումնասիրությունը վեր է հանել Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի մի շարք խնդիրներ և սահմանել է 2018թ. ԱՃԹՆ-ի զեկույցի շրջանակը:

2018Թ. ԱՃԹՆ-Ի ԶԵԿՈՒՅՑԻ ՆԱԽՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ

2018Թ. ԱՃԹՆ-Ի ԶԵԿՈՒՅՑԻ ՆԱԽՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐ


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԻ ԲԱՑԱՀԱՅՏՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԵԶ

Հայաստանի Հանրապետությունը դարձավ Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության  (ԱՃԹՆ) թեկնածու երկիր

2017 թվականի մարտի 9-ին Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում կայացած Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության խորհուրդը հաստատեց Հայաստանի Հանրապետության ԱՃԹՆ-ի թեկնածության հայտը և Հայաստանի Հանրապետությանը շնորհվեց ԱՃԹՆ-ի թեկնածու երկրի կարգավիճակ:
Այսպիսով, Հայաստանի Հանրապետությունը դարձավ 52-րդ երկիրը, որը ներդնում է ԱՃԹՆ-ի ստանդարտը:
Այս կապակցությամբ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար, Հայաստանի ԱՃԹՆ-ի բազմաշահառու խմբի նախագահ Դավիթ Հարությունյանը նշել է. «ԱՃԹՆ-ի ներդրումը կհանգեցնի հանքարդյունաբերության ոլորտում թափանցիկության ապահովմանը և հանրության առջև հաշվետվողականության բարձրացմանը: Այս գործոններն էական նշանակություն ունեն երկրի գործարար միջավայրի բարելավման համար: Բնական պաշարների արդյունահանման լավ կառավարումը կարող է նպաստավոր լինել երկրի քաղաքացիների համար, և ԱՃԹՆ-ն համապատասխան գործիք է այս նպատակին հասնելու ճանապարհին: ԱՃԹՆ-ի շնորհիվ հսկայական ծավալի տեղեկատվությունը հասանելի կդառնա բոլոր շահառուների համար: Իսկ գործընթացի ամենաարժեքավոր տեսանկյունն այն է, որ բազմաշահագրգիռ կողմերի կայուն ներգրավումը կամրապնդի փոխվստահությունը և համագործակցությունը բոլոր ներգրավված կողմերի միջև»:
ԱՃԹՆ-ն Հայաստանում ստեղծում է հարթակ կառավարության, արդյունահանող ընկերությունների և քաղաքացիական հասարակության փոխհամագործակցության համար, որն ուղղված է արդյունահանող ոլորտի ֆինանսական հաշվետվողականության բարձրացմանը: Կոլումբիայում կայացած ԱՃԹՆ-ի միջազգային խորհրդի նիստին մասնակցել է Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը:

Հայաստանի Հանրապետության ԱՃԹՆ-ի թեկնածության հայտը ներկայացվեց ԱՃԹՆ միջազգային քարտուղարությանը

2016 թվականի դեկտեմբերի 26-ին տեղի ունեցած ՀՀ ԱՃԹՆ-ի բազմաշահառու խմբի նիստի ժամանակ ՀՀ ԱՃԹՆ ԲՇԽ-ն հաստատեց Հայաստանի Հանրապետության ԱՃԹՆ ԲՇԽ-ի աշխատակարգը, Հայաստանի Հանրապետության ԱՃԹՆ-ի 2017-2018 թվականների աշխատանքային ծրագիրը և Հայաստանի Հանրապետության ԱՃԹՆ-ի թեկնածության հայտը:
Հայաստանի Հանրապետության ԱՃԹՆ-ի թեկնածության հայտը ԱՃԹՆ միջազգային քարտուղարությանը ներկայացվեց 2016 թվականի դեկտեմբերի 28-ին:
 

ԱՄՆ գյուղատնտեսության դեպարտամենտի «Յու-Էս Ֆորեստ Սերվիս» կազմակերպության կողմից կազմակերպվեց «Հանքավայրերի ստուգում և ռեկուլտիվացիոն բոնդավորում» թեմայով դասընթաց

2016 թվականի սեպտեմբերի 19-ին և 20-ին տեղի ունեցավ «Հանքավայրերի ստուգում և ռեկուլտիվացիոն բոնդավորում» թեմայով դասընթացը, որը ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ կազմակերպվել էր Հայաստանի Հանրապետության աշխատակազմի կողմից Հայաստանի Հանրապետության ԱՃԹՆ-ի բազմաշահառու խմբի անդամների և հանքարդյունաբերության ոլորտի մի շարք մասնագետների համար: Դասընթացը վարեցին ԱՄՆ գյուղատնտեսության դեպարտամենտի «Յու-Էս Ֆորեստ Սերվիս» կազմակերպության փորձառու մասնագետներ Ռութ Սիգերը և Սոնի Թորնբորոուն: Դասընթացի նպատակն էր Արդյունահանող ճյուղերի թափանցիության նախաձեռնության բազմաշահառու խմբի անդամների և Հայաստանի Հանրապետությունում նախաձեռնությունը ներդնելու աշխատանքներում ընդգրկված մասնագետների կարողությունների զարգացումը:
Դասընթացի առաջին օրվա ընթացքում ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար, ՀՀ ԱՃԹՆ ԲՇԽ-ի նախագահ Դավիթ Հարությունյանը և ԱՄՆ ՄԶԳ/Հայաստանի ղեկավար Դեբորա Գրիզերը: Այնուհետև, հրավիրված դասընթացավարները ներկայացրեցին հանքավայրերի ռեկուլտիվացիայի բոնդավորման, հանքավայրերը շահագործող կազմակերպությունների աշխատանքային պլանների ստուգման, մշտադիտարկման, տեսչական ստուգումների, տեսուչների որակավորման, համայնքային բնապահպանական մշտադիտարկման և լավ հարևանության համաձայնագրերի վերաբերյալ ԱՄՆ փորձը: Կազմակերպվեցին քննարկումներ ներկայացված միջազգային և Հայաստանի Հանրապետությում գործող ընթացակարգերի, առկա խնդիրների և դրանց լուծման հնարավոր տարբերակների վերաբերյալ: Դասընթացի երկրորդ օրը մասնակիցները ուսուցողական այց կատարեցին Սոթքի ոսկու հանքավայր և տեղում՝ ստուգաթերթերի օգնությամբ ամրապնդեցին ձեռք բերված գիտելիքները: