Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

Բաժանորդագրություն











iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել Apple սարքերի համար iGov.am օժանդակ ծրագրից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում:

Թեժ գիծ

+374 (10) 527-000

Էլ. կառավարում

Տառատեսակներ

«Հայաստանի Հանրապետության պետական պաշտոնական փաստաթղթաշրջանառությունում պարտադիր կիրառման հայկական համակարգչային տառատեսակները հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի վարչություն

Պետ` Վարդան Ասցատրյան
Հեռ.` 51-57-40
Էլ. փոստ` vardan.ascatryan@gov.am

ՀՀ կառավարության աշխատակազմի Ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի վարչությունը համակարգում է ազգային փոքրամասնությունների և կրոնի ոլորտները: Հաշվի առնելով հասարակական լայն շրջանակների հետաքրքրությունն ազգային փոքրամասնությունների և կրոնական կառույցների գործունեության վերաբերյալ, վարչության և վերոհիշյալ մարմինների մասին տեղեկատվությունը ներկայացնում ենք որպես առանձին բաժին:

 1. Ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի վարչության գործունեության ոլորտները՝
ա) ազգային փոքրամասնություններին վերաբերող հարցեր,
բ) կրոնի ու խղճի ազատությանն առնչվող հարցեր:

2. Վարչությունը՝

ա. իրականացնում է իր գործունեության ոլորտներին առնչվող` Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության վարչա­պետի քննարկմանը կամ կարծիքին ներկայացված իրավական ակտերի նախա­գծերի, ինչպես նաև առանձին հարցերի հետ կապված մասնագիտական փոր­ձաքննություն, տալիս է համապատասխան ոլորտի զարգացման, գործունեության արդյունավետության բարե­լավ­ման վերաբերյալ իրավական ակտերի նախագծերի մասին եզրակացություններ,

բ. նախքան կրոնական կազմակերպության` պետական ռեգիստրի կենտ­րոնական մարմնի կողմից օրենքով սահմանված կարգով պետական գրանցման ստացումը կրոնա­կան կազմակերպության ներկայացրած համապատասխան փաս­տաթղթերի հիման վրա տալիս է փորձագիտական եզրակացություն,

գ.  նախապատրաստում է իր գործունեության ոլորտների մասին տեղեկա­տվական նյութերն ու տեղեկանքները, իրականացնում է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացրած տեղեկատվության ամփոփումն ու վերլուծությունը և ներկայացնում Հայաստանի Հանրապետության կա­ռա­վարության աշխա­տակազմի ղեկավարին,

դ. հսկողություն է իրականացնում իր գործունեության ոլորտներին առնչվող՝ Հայաս­տանի Հանրապետության կառավարության տվյալ տարվա գործունեության միջոցա­ռում­ների ծրագրի և գերակա խնդիրների կատարման ընթացքի նկատ­մամբ,

ե. մշակում է իրավական ակտերի նախագծեր,

զ. ապահովում է սահմանված կարգով www.gov.am կայքի "Ազգային փոքրա­մասնությունների և կրոնի հարցերի վարչություն" բաժնում անհրաժեշտ տեղե­կատվու­թյան համալրման հետ կապված աշխատանքները։

 


 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐ ԵՎ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐ

 

 

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ 

 
ՀՀ օրենքը խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին
 
ՀՀ օրենքը Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին
 
 
 
 
 
 
  

 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ ԵՎ ԶԵԿՈՒՅՑՆԵՐ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՎԱՎԵՐԱՑՎԱԾ`
ՈԼՈՐՏԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՆԵՐԸ
 
 
ԿՈՆՎԵՆՑԻԱ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՀԻՄՆԱՐԱՐ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
 
 
 
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ՀՌՉԱԿԱԳԻՐ
 
 
 ԵՎՐՈՊԱԿԱՆ ԽԱՐՏԻԱ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՄ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԵԶՈՒՆԵՐԻ ՄԱՍԻՆ և բացատրական զեկույց
 
 
 
 
ԱԶԳԱՅԻՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՇՐՋԱՆԱԿԱՅԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱ ԵՎ ԲԱՑԱՏՐԱԿԱՆ ԶԵԿՈՒՅՑ
 
 
Հայաստանի Հանրապետության երկրորդ զեկույցը ազգային փոքրամասնությունների պաշտպանության մասին Շրջանակային Կոնվենցիայի 25-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն    2004
 

Հայաստանի վերաբերյալ 2-րդ կարծիք     2006

 
 

Ազգային փոքրամասնությունների պաշտպանության շրջանակային կոնվենցիայի իրականացումը Հայաստանի կողմից   2007

 

Եվրոպայի խորհրդի "Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության մասին" շրջանակային կոնվենցիայի կատարման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության երրորդ զեկույց    2009

1.      Հավելված 1

2.      Հավելված 2

3.      Հավելված 3

Հայաստանի մասին երրորդ եզրակացություն 2010
 
 

 

Հայաստանի կողմից Ազգային փոքրամասնությունների պաշտպանության մասին շրջանակային կոնվենցիայի իրականացման վերաբերյալ 2012

 
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱ ՌԱՍԱՅԱԿԱՆ ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԲՈԼՈՐ ՁԵՎԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
 
  1. Հավելված 1
  2. Հավելված 1ա
  3. Հավելված 2

 

 

 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՇՆԱԳԻՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ 
 
 
 
 
ՌԱՍԻԶՄԻ ԵՎ ԱՆՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
 

Երկրորդ զեկույց Հայաստանի մասին 2006

 

 

ԶԵԿՈՒՅՑ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ
ԽՈՇՏԱՆԳՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԱՆՄԱՐԴԿԱՅԻՆ ԿԱՄ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՆՎԱՍՏԱՑՆՈՂ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԻ ԿԱՄ ՊԱՏԺԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ (CPT) ՀԱՅԱՍՏԱՆ ԿԱՏԱՐԱԾ ԱՅՑԵԼՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

ԶԵԿՈՒՅՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ԽՈՇՏԱՆԳՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԱՆՄԱՐԴԿԱՅԻՆ ԿԱՄ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՆՎԱՍՏԱՑՆՈՂ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԻ ԿԱՄ ՊԱՏԺԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ (CPT) ՀԱՅԱՍՏԱՆ ԿԱՏԱՐԱԾ ԱՅՑԵԼՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
 

 

 Ազգային փոքրամասնություններ

 



Կրոնական կազմակերպություններ