Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

ԱՃԹՆ բազմաշահառու խումբը

ԱՃԹՆ-ի ներդրման գործընթացը վերահսկող՝ կառավարության, արդյունահանող կազմակեպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից կազմված ԱՃԹՆ-ի բազմաշահառու խմբի ձևավորումը համարվում է երկրի՝ ԱՃԹՆ-ին միանալու պարտադիր քայլերից մեկը: ԱՃԹՆ ԲՇԽ-ն պատասխանատու է ԱՃԹՆ-ին միանալու գործընթացի կառավարման համար, որի առաջնային նպատակն է` ապահովել Հայաստանի Հանրապետության ԱՃԹՆ-ին թեկնածությունը, այնուհետև՝ ԱՃԹՆ-ին համապատասխանությունը: Հայաստանի ԱՃԹՆ ԲՇԽ-ն պատասխանատու է ԱՃԹՆ-ին միանալու գործընթացի ուղղորդման, ներդրման, մոնիթորինգի, գնահատման և զարգացմանն ուղղված որոշումների կայացման համար: ԱՃԹՆ ԲՇԽ-ն պետք է երաշխավորի արդյունահանող ոլորտում իրազեկ հանրային երկխոսության կայացումը:

Հայաստանի ԱՃԹՆ ԲՇԽ-ն կազմված է կառավարության, հանքարդյունահանող կազմակեպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից: Հայաստանի ԱՃԹՆ ԲՇԽ-ի անդամների ընդհանուր թիվը 15-ն է, որից` 6 պետական գերատեսչությունների ներկայացուցիչներ, 4 հանքարդյունահանող կազմակերպությունների ներկայացուցիչներ, 4 քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ և 1 գիտության ոլորտի ներկայացուցիչ:

ՀՀ ԱՃԹՆ ԲՇԽ-ի անդամների ընտրության ընթացակարգերը


Հայաստանի Հանրապետության հանքարդյունահանող կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն անկախ կարգով ընտրել և առաջադրել են ԲՇԽ-ում իրենց խմբակցությունները ներկայացնող անդամների թեկնածուներին:

ՀՀ ԱՃԹՆ ԲՇԽ-ի հանքարդյունաբերության ոլորտի կազմակերպությունները ներկայացնող անդամների թեկնածուների ընտրության ընթացակարգը

Հանքարդյունաբերության ոլորտի կազմակերպությունները Հայաստանի ԱՃԹՆ ԲՇԽ-ում իրենց խմբակցության անդամների թեկնածուներին առաջադրել են 2016 թվականի մարտի 1-ին:

Հանքարդյունաբերության ոլորտի կազմակերպությունների՝ իրենց խմբակցությունը ներկայացնող անդամների թեկնածուների ընտրության վերաբերյալ գրություն

Հանքարդյունաբերության ոլորտի կազմակերպությունների՝ իրենց խմբակցությունը ներկայացնող անդամի թեկնածության վերահաստատման վերաբերյալ գրություն

 

 

ՀՀ ԱՃԹՆ ԲՇԽ-ի քաղաքացիական հասարակությունը ներկայացնող անդամների թեկնածուների ընտրության ընթացակարգը

Քաղաքացիական հասարակությունը Հայաստանի ԱՃԹՆ ԲՇԽ-ում իրենց խմբակցության անդամների թեկնածուներին (ներառյալ գիտության ոլորտը ներկայացնող անդամը) առաջադրել են 2016 թվականի հունիսի 14-ին:

Քաղաքացիական հասարակության և գիտության ոլորտի՝ իրենց խմբակցությունը ներկայացնող անդամների թեկնածուների ընտրության վերաբերյալ գրություն

Քաղաքացիական հասարակության և գիտության ոլորտի՝ իրենց խմբակցությունը ներկայացնող անդամի թեկնածուի փոփոխության վերաբերյալ գրություն

 


 ՀՀ ԱՃԹՆ ԲՇԽ-ի անդամներ

Դավիթ Հարությունյան - ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար, ՀՀ ԱՃԹՆ ԲՇԽ-ի նախագահ

Կարեն Իսախանյան - ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ

Տիգրան Խաչատրյան - ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ

Դավիթ Անանյան - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ

Խաչիկ Հակոբյան - ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ

Վարդան Գևորգյան - ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ

Պերճ Խաչատրյան - «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի իրավական աջակցության ծառայության պետ

Վահե Վարդանյան - «Գեոմայնինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության փոխտնօրեն

Արմեն Ստեփանյան - «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի կայուն զարգացման գծով ավագ կառավարիչ

Արթուր Նիկողոսյան - «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի խորհրդական

Սոնա Այվազյան - «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն

Արթուր Գրիգորյան - «Էկոիրավունք» հասարակական կազմակերպության նախագահ

Էրիկ Գրիգորյան - Բնապահպան իրավաբանների և տնտեսագետների երիտասարդական ասոցիացիայի համանախագահ

Ինգա Զարաֆյան - «Էկոլուր» տեղեկատվական հասարակական կազմակերպության նախագահ

Հարություն Մովսիսյան - Երևանի պետական համալսարանի Կայուն զարգացման կենտրոնի փորձագետ
 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՈՂ ՃՅՈՒՂԵՐԻ ԹԱՓԱՆՑԻԿՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ԲԱԶՄԱՇԱՀԱՌՈՒ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՈՂ ՃՅՈՒՂԵՐԻ ԹԱՆԱՑԻԿՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ  ԲԱԶՄԱՇԱՀԱՌՈՒ ԽՄԲԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՃԹՆ-Ի 2017-2018 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ