Չորեքշաբթի, 19 Հոկտեմբերի 2011
Երեկ` հոկտեմբերի 18-ի ուշ երեկոյան, ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների հանդիպումից և նրանց միջև ազատ տնտեսական գոտու մասին պայմանագրի ստորագրումից հետո, տեղի է ունեցել ճեպազրույց, որի ընթացքում Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է. «Մենք պարտավոր ենք ստեղծել ժամանակակից հարթակներ, որոնք թույլ կտան մեր տնտեսություններին լուծել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր հարցերը: Մեր կողմից ստորագրված այս փաստաթուղթը նոր խթան կհանդիսանա ինտեգրացիոն գործընթացների և մեր երկրների տնտեսական հետագա աճի համար: Այսօր նաև քաղաքական կամք էր պահանջվում ԱՊՀ մասնակից-պետությունների կառավարությունների ղեկավարների կողմից՝ այս փաստաթղթի ստորագրման համար: Կարծում եմ՝ այսօր պատմական օր է, որն ապացուցում է, որ ԱՊՀ-ն ճիշտ ուղղությամբ է առաջ շարժվում»: