Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 29 հուլիսի 2014

Վարչապետն ընդունել է Կանադայի աշխատանքի և սոցիալական զարգացման նախարարին




Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Կանադայի աշխատանքի և սոցիալական զարգացման, մշակութային բազմազանության նախարար, Համայնքների պալատի անդամ Ջեյսոն Քենիի գլխավորած պատվիրակությանը:
«Մենք մեծ նշանակություն ենք տալիս Կանադայի հետ և´ քաղաքական, և´ տնտեսական համագործակցության զարգացմանը: Համոզված եմ, որ նման մակարդակի այցերը նպաստում են մեր երկրների և ժողովուրդների միջև հարաբերությունների ամրապնդմանը: Տարածաշրջանի երկրների շարքում Հայաստանն առաջինն է Օտտավայում հիմնել իր դեսպանությունը՝ կարևորելով երկկողմ կապերի զարգացումը», - ողջունելով հյուրերին ընդգծել է երկրի վարչապետը: Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել Ջեյսոն Քենիին Կանադայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործում ունեցած անձնական մեծ ներդրման համար և հրավիրել հաջորդ տարի մասնակցելու այդ առիթով Երևանում կայանալիք ոգեկոչման միջոցառումներին:
Պարոն Քենին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և բարձր գնահատել Կանադայի հայ համայնքի դերը երկրի հասարակական, տնտեսական, մշակութային կյանքում:
Զրուցակիցները կարևորել են երկկողմ առևտրատնտեսական կապերի աշխուժացման և ապրանքաշրջանառության ծավալի աճի ուղղությամբ քայլերի ձեռնարկումը: Վարչապետն ընդգծել է, որ Հայաստանի նոր կառավարության կարևորագույն առաջնահերթությունը տնտեսության զարգացումն է, և գործադիրը բարենպաստ պայմաններ է ստեղծում օտարերկրյա ներդրումներ ներգրավելու համար:
Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել նաև ինտեգրացիոն գործընթացներին Հայաստանի մասնակցության հեռանկարների, տարածաշրջանում ձևավորված աշխարհաքաղաքական իրավիճակի, ինչպես նաև միջազգային զարգացումների վերաբերյալ:
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ