Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 29 հոկտեմբերի 2015

Հայաստանը «Բաց կառավարման գործընկերության» միջազգային մրցանակաբաշխությունում արժանացել է բարձր մրցանակի

2015 թ. հոկտեմբերի 28-ին Մեքսիկայի Միացյալ Նահանգների Մեխիկո քաղաքում աշխատանքներն է սկսել «Բաց կառավարման գործընկերություն» (OGP) նախաձեռնության գլոբալ համաժողովը: Համաժողովին մասնակցում է հայաստանյան պատվիրակությունը՝ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ Գուրգեն Դումանյանի գլխավորությամբ:
«Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության գլոբալ համաժողովի շրջանակում ամփոփվել են 2015 թ. մարտին մեկնարկած 2-րդ ամենամյա ԲԿԳ միջազգային մրցանակաբաշխության արդյունքները: Այս տարվա թեման է՝ «Հանրային ծառայությունների բարելավումը բաց կառավարման սկզբունքների գործածմամբ»: Մրցանակաբաշխությանը մասնակցելու հայտ է ներկայացրել ԲԿԳ նախաձեռնության անդամ 66 երկրից ավելի քան 35-ը: Հայտերը գնահատում է 23 անդամից բաղկացած անկախ միջազգային պատվավոր ժյուրին: Այս տարի Հայաստանն առաջին անգամ մասնակցել է մրցանակաբաշխությանը և արժանացել բարձր մրցանակի՝ զբաղեցնելով տարածաշրջանում (Ասիա-Խաղաղօվկիանոսի) առաջին տեղը: Մրցանակների հանձնման արարողությանը ներկա է եղել Մեքսիկայի Միացյալ Նահանգների նախագահ Էնրիկե Պենյա Նիետոն, ով և հանձնել է մրցանակը:
Մրցանակաբաշխությանը Հայաստանը ներկայացրել է «Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգի ստեղծում և ներդրում ՀՀ համայնքապետարաններում» նախաձեռնությունը: Մրցույթում ներկայացվել է «Խելացի համայնք» (Smart Municipality) անվանմամբ: Ծրագրի նպատակն է` Հայաստանի ՏԻՄ-երի գործունեության արդյունավետության բարձրացումը և բաց կառավարման միջոցով համայնքների բնակիչներին մատուցվող հանրային ծառայությունների բարելավումը:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ