Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 16 հունիսի 2016

Քաղաքաշինության ոլորտում ներդրողների համար կձևավորվի հստակ և ամբողջական իրավական միջավայր










Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Գործադիրը փոփոխություն և լրացում է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում, որի արդյունքում ակնկալվում է քաղաքաշինության ոլորտում ներդրողների համար ձևավորել հստակ և ամբողջական իրավական միջավայր` հնարավորինս պարզեցված պայմաններով` փոխկապակցված կառուցապատվող օբյետի ռիսկայնության աստիճանի հետ: Ըստ այդմ՝ առաջարկվում է քաղաքաշինական պետական համալիր փորձաքննությունն իրականացնել ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված լիազոր մարմնի համակարգում գործող փորձաքննական հանձնաժողովի կողմից` շահագրգիռ մարմինների համապատասխան մասնագետների ներգրավմամբ: Հանձնաժողովը նախապատրաստում է պետական համալիր փորձագիտական եզրակացություն` հաշվի առնելով տվյալ քաղաքաշինական փաստաթղթին առնչվող շահագրգիռ պետական մարմինների եզրակացությունները (համաձայնեցումները): Պետական համալիր փորձագիտական եզրակացությունը հաստատվում է լիազոր մարմնի ղեկավարի կողմից և տրամադրվում պատվիրատուին: Նախատեսվում է նաև «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքով սահմանված ոչ ձեռնարկատիրական նպատակով կառուցվող միջին ռիսկայնության աստիճանի (II կատեգորիայի) դասակարգում ունեցող օբյեկտների ավարտված շինարարությունն ընդունող հանձնաժողովի աշխատանքներում չներգրավել տարածքային բաժնի ներկայացուցչին: Ընդ որում, նշված օբյեկտի համապատասխանությունը նախագծային փաստաթղթերին կարող է հիմնավորվել հեղինակային հսկողություն իրականացնող պատասխանատու կապալառուի գրավոր երաշխավորագրով: Հովիկ Աբրահամյանը կարևորելով ընդունված որոշումն ընդգծել է, որ էլեկտրոնային շինարարական թույլտվությունների համակարգին անցնելը շատ ճիշտ որոշում է: Վարչապետի խոսքով՝ ընդունված որոշմամբ նաև նվազեցվելու են կոռուպցիոն ռիսկերը:

Կիրականացվի Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի վերականգնման և բարելավման ծրագիր


Կառավարությունն ընդունել է «Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակում հաղորդակցուղիների տեղափոխման նախագծային աշխատանքների և տեխնիկական հսկողության ծառայության գնման գործընթացներ կազմակերպելու մասին» որոշում: Ըստ հիմնավորման՝ ներկայում նախապատրաստվում է Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի վերականգնման և բարելավման ծրագիրը, որի նպատակն է հիմնանորոգել և արդիականացնել Հայաստանի Հանրապետությունը Վրաստանի հետ կապող Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման շուրջ 90 կմ ընդհանուր երկարությամբ հիմնական տարանցիկ մայրուղին: Նախնական գնահատմամբ ծրագրի համար վարկային ներդրումները կկազմեն 102 մլն եվրո: Ծրագիրը ֆինանսավորվելու է Եվրոպական ներդրումային բանկի և Ասիական զարգացման բանկի կողմից: Ծրագրի շրջանակում նախատեսվում է շինարարական աշխատանքներն իրականացնել շուրջ 36 ամիս՝ 2017-2020թթ. ընթացքում: Ճանապարհի վերականգնման նախագծանախահաշվային փաստաթղթերը մշակել է իտալական «Լոտտի Ինժեներիա» կազմակերպությունը՝ վերջինիս և Եվրոպական ներդրումային բանկի միջև կնքված պայմանագրի համաձայն: Կազմված նախագիծը ներառում է միայն ճանապարհահատվածի՝ ներառյալ կամուրջների, թունելների վերականգնման աշխատանքները, սակայն ճանապարհին առկա հաղորդակցուղիների (գազատար, կապի մալուղ, ջրագիծ) տեղափոխման աշխատանքների վերաբերյալ նախագծանախահաշվային փաստաթղթեր չեն մշակվել: Ելնելով դրանից՝ ծրագրի գնումների պլանում նախատեսվել է հաղորդակցուղիների տեղափոխման նախագծման, շինարարական աշխատանքների և տեխնիկական հսկողության ծառայությունների գնումները: Որոշմամբ նախատեսվում է գնումները կազմակերպել «Գնումների մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի հիման վրա՝ գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու միջոցով բանակցային ընթացակարգով: Ըստ այդմ՝ հնարավոր կլինի ճանապարհի շինաշխատանքներին զուգընթաց իրականացնել ճանապարհին առկա հաղորդակցուղիների տեղափոխման աշխատանքներն՝ ապահովելով նաև պատշաճ տեխնիկական հսկողություն շինարարության ընթացքում:


Դիլիջանում կթույլատրվի օծանելիքի, կոսմետիկական միջոցների և օճառի արտադրությունը


Գործադիրը հաստատել է Տավուշի մարզի Դիլիջան համայնքի վարչական տարածքներում, բացառությամբ «Դիլիջան» ազգային պարկի տարածքի, քիմիական արդյունաբերության բնագավառում թույլատրելի գործունեության տեսակների ցանկը: Մասնավորապես, ցանկում ընդգրկվել են քիմիական ոլորտի հետևյալ գործունեության տեսակները. օճառի արտադրության մեջ բացակայում է վտանգավոր նյութերի և թափոնների առկայությունը, իսկ արտադրական գործընթացն իրականացվում է փակ ցիկլով, որի արդյունքում թափոններ չեն առաջանում: Օծանելիքի և կոսմետիկական միջոցների արտադրությունը կազմում է դեղագործական արդյունաբերության բաղկացուցիչ մաս, որտեղ բացակայում են վտանգավոր լուծիչները, իսկ արտադրանքը թողարկվում է ջրային հիմքի վրա, որն ինքնին անվտանգ է: Նշված գործունեության տեսակների թույլտվությունը հնարավորություն կտա մի կողմից բացառելու Դիլիջան համայնքի վարչական տարածքներում քիմիական արդյունաբերության այն գործունեության տեսակները, որոնք կարող են վտանգել հանրության համար առավել բարենպաստ շրջակա միջավայր ստեղծելու գործընթացին, իսկ մյուս կողմից թույլատրվող գործունեության տեսակների միջոցով` ստեղծել աշխատատեղեր համայնքի բնակիչների համար:
Գործադիրի որոշմամբ՝ «ԱՍԿԵ Գրուպ» ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2016թ. հուլիսի 15-ից մինչև 2017թ. հունվարի 31-ը ներառյալ ներմուծվող ապրանքների մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգվում է ներմուծման հայտարարագրման օրվանից հաշված 3 տարի ժամկետով: Ընկերության նպատակն է համալրել մետաղյա աղեղային հալման վառարանով, պողպատյա ամրաններով աղացման գնդեր արտադրելու համար, որի համար նախատեսում է իրականացնել շուրջ 2.5 մլրդ ՀՀ դրամի ներդրումներ, որից մոտ 2 մլրդ ՀՀ դրամը սարքավորումներ ձեռք բերելու համար: Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում կստեղծվի մոտ 32 աշխատատեղ` միջին աշխատավարձը կազմելով 2016թ.– 180, 2017թ.- 200 և 2018թ.-220 հազար դրամ:


Օրենսդրական նախաձեռնություններ


Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նախագծի, «ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հոգեբուժական օգնության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին: Վերոնշյալ նախագծերի ընդունվելու դեպքում կկենսագործվեն «ՀՀ իրավական և դատական բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարական ծրագիրը և ծրագրից բխող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» ՀՀ նախագահի 01.07.2012թ. կարգադրությամբ նախատեսված քաղաքացիական արդարադատության արդյունավետության բարձրացման ուղղված միջոցները, կապահովվի դատավարությունում մրցակցության և գործը ողջամիտ ժամկետում քննելու սկզբունքների կենսագործումը, առաջին ատյանի և վերաքննիչ դատարաններում գործերի միատեսակ քննությունը: Նախագծի առաջնային ուղղություններից է նախնական դատական նիստի նշանակության բարձրացումը: Դրանով պայմանավորված գործին մասնակցող անձանց հետևյալ տնօրինչական լիազորությունների իրականացման հնարավորությունը պետք է սահմանափակել մինչև նախնական դատական նիստի ավարտը՝ հայցի առարկան կամ հիմքը փոփոխելու վերաբերյալ միջնորդության ներկայացումը, նոր պատասխանողի ներգրավումը կամ պատասխանողի փոխարինումը, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձի կողմից դատավարության մեջ մտնելը, ապացույցներ ներկայացնելը: Նախագծով առաջարկվում է ըստ հաջորդականության սահմանել նախնական դատական նիստի ընթացքում դատարանի գործողությունների կատարման հաջորդականությունը: Նախնական դատական նիստը պետք է ունենա երկու նպատակ՝ ապացուցման պարտականության բաշխումը և ապացույցների հավաքումը: Նախագծի առանձին հոդվածներում առկա են քաղաքացիական դատավարության օրենսգրքում առավել շատ կիրառվող հասկացությունների ցանկի սպառիչ սահմանումներ, որպիսիք են հանդիսանում օրինակ՝ դատավարության մասնակիցների, հայցի առարկայի, դրա փոփոխման, հայցի փաստական և իրավական հիմքերի, գործն ըստ էության լուծող, գործն ըստ էության չլուծող, միջանկյալ, վերջնական դատական ակտերի հասկացությունը: Որպես նորարություն քաղաքացիաիրավական վեճերի արագ ու արդյունավետ լուծման դաշտում հնարավորություն է նախատեսվում անչափահասի՝ որպես վկայի հարցաքննելը: Այս դեպքում, սակայն, առկա են որոշակի առանձնահատկություններ, որոնք հանգում են հետևյալին. տասնվեց տարեկան չդարձած վկային առաջին ատյանի դատարանը բացատրում է ցուցմունք տալու և միայն ճշմարտությունը հայտնելու կարևորությունը՝ առանց նախազգուշացնելու սուտ ցուցմունք տալու կամ ցուցմունք տալուց հրաժարվելու համար քրեական պատաuխանատվության ենթարկվելու մաuին։ Անչափահաս վկայի հարցաքննությանն առաջին ատյանի դատարանը ներգրավում է անչափահասի օրինական ներկայացուցչին, իսկ տասնչորս տարեկան չդարձած անչափահասների հարցաքննությանը` նաև մանկական հոգեբանի կամ մանկավարժի: Տասնչորս տարեկան չդարձած վկայի հարցաքննության ժամանակ գործին մասնակցող անձինք հեռացվում են դատական նիստերի դահլիճից, եթե ունեն ներկայացուցիչ և եթե նրանց մասնակցությունը կարող է ազդել վկայի ցուցմունքների վրա:
Կառավարությունը բացասական եզրակացություն է ներկայացրել ԱԺ պատգամավորներ Էլինար Վարդանյանի, Ստեփան Մարգարյանի և Վահե Հովհաննիսյանի օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ: Ըստ կառավարության եզրակացության, մասնավորապես, օրինագծում հստակեցման կարիք ունի «պարտադիր պետական սոցիալական ապահովագրություն» եզրույթը և խնդրո առարկան՝ ապահովագրությունը 3 տարի ժամկետով սահմանելու հանգամանքը: Հարկ է նկատի ունենալ, որ ապահովագրության հիմքում ընկած է ապահովագրական պատահարը (այն դեպքը կամ իրադարձությունը, որը տեղի ունենալու հետևանքով առաջանում է ապահովագրական գումարը ստանալու իրավունքը): Այնինչ, ներկայացվող նախագծում, ըստ էության, որպես ապահովագրական դեպք դիտարկվում է մարտական գործողություններին մասնակցելը, ինչն ինքնին չի կարող հատուցում ստանալու իրավունք առաջացնել: Արդյունքում` օրենքով ապահովագրական գումարը, ըստ էության, վերածվում է մարտական գործողությունների մասնակիցներին տրամադրվող դրամական նպաստների, ինչն ընդհանուր ոչինչ չունի ապահովագրության հետ:
Գործադիրը սկզբույքային առարկություններ չի ներկայացրել ԱԺ պատգամավորներ Հովհաննես Մարգարյանի և Մհեր Շահգելդյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ: Ըստ հիմնավորման՝ նախագծի ընդունումը հնարավորություն կտա խմբակցություններին կատարել ոչ միայն կազմի, այլ նաև անվանման փոփոխություն: Եթե համամասնական ընտրակարգի համար նախատեսված մանդատների բաշխմանը մասնակցած կուսակցության անվանումը` առանց վերակազմակերպման փոխվել է, ապա այդ կուսակցության առաջադրմամբ ընտրված պատգամավորների միավորմամբ ստեղծված խմբակցությունը կարող է փոխել իր անվանումը`կրելով կուսակցության նոր անվանումը:
Կառավարությունը բացասական եզրակացություն է ներկայացրել ԱԺ պատգամավորներ Էլինար Վարդանյանի, Ստեփան Մարգարյանի և Վահե Հովհաննիսյանի օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ: Նախագծով առաջարկվում է սահմանել, որ ԱԱՀ-ից ազատվում է ՀՀ առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի կողմից սահմանված` դեղերի հիմնական ցանկում ընդգրկված առավել տարածված հիվանդությունների համար նախատեսված դեղերի ներմուծումը և իրացումը: Ընդ որում, նախագծի հիմնավորման համաձայն, վերոնշյալ առաջարկության ներկայացումը պայմանավորված է երկրի սոցիալ-տնտեսական վիճակի վատթարացման արդյունքում առավել տարածված հիվանդությունների համար նախատեսված դեղերի ձեռքբերման համար բնակչությանը օժանդակություն ցուցաբերելու անհրաժեշտությամբ: Կառավարության եզրակացության համաձայն, մասնավորապես՝ սոցիալ-տնտեսական իրավիճակից կախված բնակչությանը օժանդակություն ցուցաբերելու միջոցառումները պետք է լինեն առավելագույնս հասցեական, որպեսզի նշյալ միջոցառումների շրջանակներում իրականացվող աջակցության ծրագրերից օգտվեն բնակչության այն շերտերը, որոնք իրականում ունեն աջակցության կարիք: Նախագծի ընդունման դեպքում, սակայն կստացվի այնպես, որ նախագծով առաջարկվող` ԱԱՀ-ից ազատման արտոնությունից կօգտվեն ոչ միայն այն անձինք, որոնք ունեն նման աջակցության կարիք, այլ նաև այն անձինք, որոնք չունեն դրա կարիքը: Ներկայացված առաջարկության ընդունումը ստեղծելու է հարկումից խուսափելու ռիսկեր, որոնց արդյունավետ կառավարումը դժվար լուծելի խնդիրներ է ստեղծում հարկային մարմինների համար` հանգեցնելով նոր վարչարարական ծախսերի:


Այլ որոշումներ


Կառավարության որոշմամբ՝ ՀՀ արդարադատության նախարարությանը և Սյունիքի մարզպետարանին ամրացված համապատասխան շենքերը հետ են վերցվել և ամրացվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը՝ Ապարան, Գորիս, Կապան, Գավառ և Աբովյան քաղաքներում ինտեգրված սոցիալական ծառայությունների տեղակայման նպատակով: Վարչապետ Աբրահամյանը կարևորելով ծրագրի արագ և ժամանակին իրականացումը՝ համապատասխան հանձնարարականներ է տվել ՀՀ տարածքային կառավարման և զարգացման, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարներին:
Կառավարությունը լրացում է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում, որով թույլատրվել է ՀՀ արդարադատության նախարարությանը՝ էներգախնայողության միջոցառումների ծրագիր իրականացնել նաև «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում: Նախնական էներգետիկ ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում էներգախնայողության միջոցառումների ծրագրի իրականացման դեպքում հնարավոր է ապահովել էներգետիկ ծախսերի առնվազն երեսունվեց տոկոս տարեկան խնայողություն: Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը 2015թ. ընթացքում ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն», «Սևան», «Կոշ», «Արթիկ», «Վանաձոր», «Դատապարտյալների հիվանդանոց», «Վարդաշեն», «Հրազդան», «Աբովյան» քրեակատարողական հիմնարկներում և նախկին «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկի տարածքում իրականացրել է էներգախնայողության միջոցառումների ծրագիր:
Անտառների, անտառային հողերի տարածքներով և անտառուղիներով անցնող էլեկտրահաղորդման օդային գծերի անվտանգության գոտիների պահպանման համար անհրաժեշտ միջոցառումների իրականացման արդյունքում առաջացած փայտանյութի անտառից դուրս բերման և տարածքը տնօրինողի ներքին պահեստ տեղափոխման աշխատանքների ֆինանսավորման հարցը կանոնակարգելու նպատակով՝ կառավարությունը լրացում է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Արդյունքում՝ կիրականացվեն էլեկտրական ցանցերի համակարգի անխափան գործունեությանն ու անտառուղիներում, անտառների և անտառային հողերի տարածքներում հրդեհաանվտանգ վիճակի ապահովմանն ուղղված աշխատանքները: Վարչապետ Աբրահամյանն անդրադառնալով հարցին՝ նշել է, որ կառավարության աշխատակազմի արդյունավետ աշխատանքի շնորհիվ առաջարկվող 2 մլրդ դրամի փոխարեն հատկացվելու է 20 մլն դրամ: Վարչապետի խոսքով՝ եթե այդ 2 մլրդ դրամը հատկացվեր, ապա այն ծանրանալու էր հոսանք օգտագործողների վրա և սակագինը բարձրանալու էր: 
Կառավարությունը փոփոխություն է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում, որով Սյունիքի մարզի Կապան քաղաքի Լեռնագործների N 16 հասցեում գտնվող 1620,9 քառ. մետր մակերեսով մասնաշենքը և դրա սպասարկման համար անհրաժեշտ 0,14128 հեկտար հողամասը մանկապարտեզ հիմնելու նպատակով 50 տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով հանձնվել է Կապանի քաղաքային համայնքին: Կապանի քաղաքային համայնքը պարտավորվել էր անհատույց օգտագործման իրավունքով հանձնվող անշարժ գույքի կապիտալ վերանորոգման և գույքով ապահովման համար առաջին 7 տարում կատարել 150 մլն դրամի չափով ներդրումներ:
Գործադիրի մեկ այլ որոշմամբ՝ ՀՀ սեփականություն հանդիսացող Երևան քաղաքի Բագրատունյաց 23/3 հասցեում գտնվող 308.9 քառ. մետր ընդհանուր մակերեսով անշարժ գույքը և դրա սպասարկման համար անհրաժեշտ 494.85 քառ. մետր մակերեսով հողամասը և Բագրատունյաց 23/4 հասցեում գտնվող 3134,15 քառ. մետր մակերեսով շենքը և դրա զբաղեցրած ու սպասարկման համար անհրաժեշտ` 0.208041 հեկտար հողամասը նվիրաբերել «Քվանտ» ուսումնագիտական արտադրական կոոպերատիվին՝ բացառապես հանրակրթական նպատակներով օգտագործելու պայմանով: Կառավարության ղեկավարը նշել է, որ վերջերս է եղել այդ վարժարանում, որտեղ մեծ գործ է արված: Վարչապետ Աբրահամյանի խոսքով՝ վարժարանը 39 մլն դրամի փոխարեն կատարել է 200 մլն դրամի ներդրում և կառավարությունն իր պարտավորությունը պետք է կատարի:
Կառավարությունը հիմք ընդունելով «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասը և հաշվի առնելով ՀՀ կառավարության 2016թ. հունիսի 2-ի նիստում հավանության արժանացած ավիատոմսերի գնման նոր համակարգի փորձարկման պիլոտային ծրագիրը՝ հաստատել է ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների, ՀՀ արդարադատության, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների, ՀՀ ֆինանսների նախարարություննների կողմից համապատասխան որոշմամբ նախատեսված հատկացումների հաշվին վարկային քարտային հաշիվներով շրջանառվող միջոցների չափաքանակները:
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ