Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 13 մարտի 2017

Կարեն Կարապետյանն այցելել է Վայոց Ձորի մարզի արտադրական ձեռնարկություններ և քննարկել զբոսաշրջության զարգացմանն ուղղված հարցեր










Վարչապետ Կարեն Կարապետյանը մարտի 12-ին աշխատանքային այց է կատարել Վայոց Ձորի մարզ՝ պատասախանատուների հետ քննարկել համայնքների, տնտեսության տարբեր ճյուղերի, այդ թվում՝ զբոսաշրջության զարգացմանը վերաբերող հարցեր, եղել արտադրական ձեռնարկություններում:
Կառավարության ղեկավարը նախ հանդիպել է Ջերմուկի առողջարանների և հյուրանոցների ղեկավարների հետ, որի ընթացքում մանրամասն անդրադարձ է կատարվել Ջերմուկում տուրիզմի խթանմանը, այդ ուղղությամբ անհրաժեշտ քայլերի իրականացմանը: Բացի առողջարանների և հյուրանոցների գործունեության ակտիվացումը՝ կարևորվել է ենթակառուցվածքների զարգացումը, սննդի, ժամանացի, ծառայությունների մատուցման օբյեկտների ավելացումը, զբոսաշրջիկի համար հետաքրքիր փաթեթների մշակումը: Կարեն Կարապետյանը նշել է, որ Ջերմուկը չի կարող գրավիչ լինել, եթե անհրաժեշտ ենթակառուցվածքները բացակայում են: «Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի ներդրողները գան Ջերմուկ, շահագրգռված ենք, որպեսզի բիզնեսն ակտիվանա: Ջերմուկի քաղաքապետից ակնկալում ենք զբոսաշրջության զարգացման կոնկրետ, համալիր ծրագիր՝ պետություն-մասնավոր համագործակցությամբ, ինչը կնպաստի նաև զբոսաշրջային սեզոնի երկարաձգմանը: Այսօր աշխարհում գումարի պակաս չկա, կա արդյունք տվող գաղափարի պակաս»,- ասել է Կարեն Կարապետյանը:
Այնուհետև վարչապետն այցելել է հանքային և բնական ջրերի արտադրությամբ զբաղվող «Ջերմուկ գրուպ» ընկերություն, շրջել գործարանում, ծանոթացել իրականացված ներդրումներին, գործարանի արտադրական հզորություններին և զարգացման ծրագրերին: Գործարանում կատարվել է մոտ 5 մլրդ դրամի ներդրում, որից միայն 3,4 մլրդ դրամն ուղղվել է ժամանակակից սարքավորումների ձեռքբերմանը: «Ջերմուկ գրուպ»-ը ներկայումս ունի 370 աշխատակից: Պատասխանատուների հավաստմամբ, նոր ներդրումների արդյունքում աշխատատեղերի քանակը կավելանա 15 տոկոսով:
Կարեն Կարապետյանն այցելել է Եղեգնաձորի պահածոների գործարան, որը սկսել է գործել 2015 թվականի հունիսից: Կառավարության ղեկավարին տեղեկացվել է, որ գործարանն արտադրում է տարբեր տեսակի մթերքներից պատրաստված պահածոներ: Արտադրանքն իրացվում է ինչպես հանրապետությունում, այնպես էլ արտերկրում: Գործարանում ստեղծվել է 240 աշխատատեղ: Ընթացիկ տարում նախատեսում են ավելացնել մթերման և արտահանման ծավալները: Վարչապետը կարևորել է գյուղմթերքի վերամշակմամբ զբաղվող գործարանի գործունեությունը, ինչը նպաստում է տարածաշրջանի գյուղոլորտի զարգացմանն ու խթանմանը:
Կառավարության ղեկավարը եղել է նաև Եղեգնաձորի «Գոլդեն Գոուդ» պանրի գործարանում, որտեղ վարչապետին են ներկայացրել գործարանի արտադրական հզորություններն ու առաջիկա ծրագրերը: Տեղեկացվել է, որ 2009 թվականից հիմնված գործարանում իրականացվել է շուրջ 200 մլն դրամի ներդրում: Այստեղ արտադրվում է այծի պանրի լայն տեսականի, նախորդ տարի արտադրական ծավալները հասել են 110-120 տոննայի, ինչը գործարանի հիմնադրման տարվա համեմատ 15 անգամ ավելի է: Նախատեսվում է` նոր ներդրումների արդյունքում արտադրանքն ու տեսականին ավելացնել: Արտադրանքի 90 տոկոսն արտահանվում է Ռուսաստանի Դաշնություն, իսկ մնացած մասն իրացվում է հայաստանյան շուկայում: Աշխատանքներ են տարվում արտադրանքն Իրան և Ուկրաինա արտահանելու ուղղությամբ: Գործարանն ունի նաև անասնապահական ֆերմա. այծի կաթի 30 տոկոսն ապահովվում է դրա հաշվին, իսկ 70 տոկոսը մթերվում է մարզում գործող մյուս ֆերմաներից: «Գոլդեն Գոուդ»-ի զարգացմանն ուղղված ներդրումային ծրագիրը ներկայացվել է կառավարություն և այն քննարկվում է ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնում:
Վարչապետն այցելել է նաև Նորավանքի վանական համալիր, այնուհետև հանդիպել Վայոց Ձորի համայնքներին ղեկավարի հետ, քննարկել համայնքների զարգացմանը վերաբերող հարցեր: Կարեն Կարապետյանի խոսքով, գործադիրը ներդնում է ռեգիոնալ կառավարման նոր մշակույթ: «Բոլոր մարզերը և համայնքները պետք է ըստ մեթոդաբանության ներկայացնեն զարգացման հնգամյա ծրագիր, ինչը չափազանց կարևոր փաստաթուղթ է և որին արձագանքելու ենք: Առաջին կետը, որտեղ մեր քաղաքացու կյանքը կարող ենք լավացնել՝ դա կայացած, բալանսավորված համայնքներն են: Հենց ձեզնից յուրաքանչյուրը հասկանա, թե իր ելակետը որն է՝ զբաղվածություն, գործազրկություն, միջին աշխատավարձ, սեփական եկամուտներ, ծառայությունների արժեք և այլն՝ ինքներդ ձեր հիվանդությունները, բացթողումներն ու առավելությունները տեսնելու եք: Հատուկ ուշադրություն ենք դարձնելու չեմպիոն համայնքներին: Կանգնելու ենք ուժեղի կողքին, որպեսզի մոտիվացնենք մյուսներին և ամեն մեկն իր վրա բեռ վերցնի: Կառավարության և համայնքների ջանքերը համատեղելով՝ պետք է ապահովենք տնտեսության և համաչափ տարածքային զարգացում»,- ասել է Կարեն Կարապետյանը՝ ավելացնելով, որ եթե համայնքապետերը ցանկանում են լինել հաջողակ և կառավարության հետ համագործակցությունը լինի էֆեկտիվ՝ պետք է գործեն ըստ մեթոդաբանության և հստակ ծրագրի:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ