Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 13 ապրիլի 2017

Վարչապետը ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմի հետ քննարկել է զարգացման ծրագրերը







Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն: Նախարարության ղեկավար կազմի հետ խորհրդակցության ժամանակ քննարկվել են ընթացիկ ծրագրերը, առկա խնդիրները և կատարվող աշխատանքները:
Կառավարության ղեկավարին նախ զեկուցվել է ճանապարհաշինության ոլորտի ներկայիս իրավիճակի վերաբերյալ: Նշվել է, որ 7400 կմ ճանապարհային ցանցից 3600 կմ-ը գտնվում է նախարարության սպասարկման տիրույթում, իսկ 3800 կմ-ը՝ մարզերի: Ճանապարհային ցանցի մոտ 20 տոկոսը՝ 1400 կմ-ը, գտնվում է լավ վիճակում, մոտ 600 կմ-ը՝ վատ վիճակում և հրատապ հիմնանորոգման կարիք ունի, իսկ մնացած 5400 կմ-ը միջին վիճակում է և սպասարկման միջոցով այն դեռ հնարավոր է պահպանել: Վարչապետին տեղեկացրել են, որ մշակվել է ճանապարհային ցանցի զարգացման 5-7 տարվա ծրագիր, որով ճանապարհների պահպանման և շահագործման ոլորտի ակնկալվող ներդրումների ծավալը կազմում է տարեկան 90 մլրդ ՀՀ դրամ:
«Դուք գիտեք, որ մենք այդ 90 մլրդ ՀՀ դրամը չունենք: Ինչպե՞ս պետք է լուծում տանք խնդրին: Պետք է ճանապարհների դասակարգում անել՝ ո՞ր համայնքներում ճանապարհի ո՞ր տարբերակն է ավելի արդյունավետ և քարտեզը գծելուց հետո վերահաշվարկ անել: Ինչքան շատ ռանգավորեք, այնքան շատ ֆինանսական էֆեկտ կունենանք», - հարցի առնչությամբ ասել է Կարեն Կարապետյանը:
Վարչապետն անդրադարձել է ոլորտում տենդերների համար անցկացվող մրցույթներին՝ կարևորելով ճանապարհների շինարարությունն ու սպասարկումն իրականացնող ընկերությունների միջև համագործակցության զարգացմանն ուղղված պայմանների ձևավորումը: «Ճանապարհը կառուցողն ու շահագործողը պետք է համախմբվեն, կոոպերացիա անեն: Ես ուզում եմ, որ դուք ձևավորեք խաղի այնպիսի կանոններ, որ առաջանան խոշոր, լուրջ ընկերություններ», - ասել է կառավարության ղեկավարը:
Կարեն Կարապետյանին տեղեկատվություն է ներկայացվել նաև միջմարզային և ներմարզային տրանսպորտային ցանցի վիճակի, տրանսպորտային հասանելիության վերաբերյալ: Նշվել է, որ գործում են 153 միջմարզային և 263 ներմարզային երթուղիներ, որոնք միասին սպասարկում են հանրապետության 644 համայնք, օպերատորների թիվն էլ կազմում է 145: Երթուղիների միջին շահութաբերությունը տարբերվում է՝ կախված ուղևորահոսքից և փոխադրումների ծավալից: ՀՀ բոլոր համայնքները երթուղային սպասարկումով ապահովելու և հարցին հիմնովին լուծում տալու նպատակով նախարարությունը հեռանկարային է համարում միասնական երթուղային ցանցի ձևավորումն ու օպերատորների խոշորացումը:
Կառավարության ղեկավարը հանձնարարել է, հիմք ընդունելով ելակետային տեղեկատվությունը, երկամսյա ժամկետում մշակել և ներկայացնել միասնական երթուղային ցանցի տեխնիկական առաջադրանքը, որից հետո արդեն կքննարկվեն հետագա քայլերը:
Վարչապետ Կարեն Կարապետյանը նաև գոհունակություն է հայտնել Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմի պատրաստած զեկույցներից՝ հորդորելով ակտիվ և համարձակ աշխատել:

 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ