Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 6 դեկտեմբերի 2018

Արտոնություններ են տրամադրվել հերթական ներդրումային ծրագրերին. կստեղծվի ավելի քան 900 նոր աշխատատեղ




Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը:
Կառավարության որոշմամբ «Գինափ» ՍՊԸ-ին տրվել է գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու թույլտվություն: Ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործվելու է արհեստական և պլաստիկ թաղանթների ֆլեքսո տպագրության, ինչպես նաև վակուում տոպրակների, պանրի տոպրակների, սուրճի և այլ բազմատեսակ տոպրակների արտադրության մեջ։ Ներդրումները կազմում են 2,5 մլրդ ՀՀ դրամ, մինչև 2025թ նախատեսվում է հավելյալ 1 մլրդ ՀՀ դրամ ներդրում նոր սարքավորումներ և 8,9 մլրդ ՀՀ դրամ ներդրում հումք գնելու նպատակով։ Ստեղծվել է 56 աշխատատեղ և նախատեսվում է ստեղծել ևս 50-ը՝ 180 000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կազմում է 3 մլրդ ՀՀ դրամ, որից 2,5 մլրդ ՀՀ դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 300 մլն ՀՀ դրամի արտադրանքը՝ ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում, 200 մլն ՀՀ դրամի արտադրանքը՝ երրորդ երկրների տարածքում։
Կառավարության որոշումներով մաքսատուրքից ազատման արտոնությունից կօգտվեն նաև «Արմենիան հելիքոփթերս» և «ԱրմՍանպրոդակտ» ՍՊԸ-ները:
«Արմենիան հելիքոփթերս» ՍՊԸ ներմուծվող ապրանքը՝ մեկ մարդատար ուղղաթիռը, օգտագործելու է փոքր ավիացիայի ոլորտում։ Ընկերությունն արդեն իսկ իրականացրել է 1 550 000 000 ՀՀ դրամի ներդրում, նախատեսում է իրականացնել 271 400 000 ՀՀ դրամի ներդրում: Ստեղծվել է 13 աշխատատեղ, կստեղծվի ևս 3-ը՝ 600 000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։
«ԱրմՍանպրոդակտ» ՍՊԸ ներմուծվող ապրանքներն օգտագործելու է ջերմոցային տնտեսության կառուցման համար՝ իրականացնելով 42,68 մլրդ ՀՀ դրամի ներդրում: Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 700 նոր աշխատատեղ՝ 150 000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալն առաջին տարում կկազմի 16 մլրդ ՀՀ դրամ, որից 14 մլրդ ՀՀ դրամի արտադրանքը կիրացվի ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում, 2 մլրդ ՀՀ դրամի արտադրանքը՝ երրորդ երկրների տարածքում ։
Կառավարության մեկ այլ որոշմամբ «Արթիկի ՓՀԿ» ՍՊԸ-ն կօգտվի ԱԱՀ գումարների վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտությունից: Ներդրումային ծրագրի շրջանակում ընկերությունը նախատեսում է ՀՀ Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում՝ արդեն իսկ վերանորոգած բամբակամանվածքային ֆաբրիկայի շենքում, զբաղվել տեքստիլի արտադրությամբ: Ընկերությունը կարտադրի թել և բժշկական բամբակ, կզբաղվի նաև կտորների թափվածքների վերամշակմամբ։ Ներկայացված ներդրումային ծրագրի շրջանակում ընկերությունը մտադիր է կատարել ընդհանուր շուրջ 6 մլրդ ՀՀ դրամի չափով ներդրում, որից բարձրորակ հումք և այլ ապրանքներ ձեռք բերելու համար ներդրում կկատարի շուրջ 4,26 մլրդ ՀՀ դրամի չափով։ Արդյունքում երեք տարվա ընթացքում կստեղծվի 160 նոր աշխատատեղ` 185 հազ․ ՀՀ դրամ միջին աշխատավարձով:
Գործադիրը լրացումներ և փոփոխություններ է կատարել «Ներդրումային ծրագրի շրջանակում «Ռադ Սանե Վաշամիր Գրուպ» ՍՊԸ կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարի ժամկետով հետաձգելու մասին» որոշման մեջ՝ ներմուծվող ապրանքների ցանկի փոփոխման, լրացման և հստակեցման անհրաժեշտությամբ պայմանավորված:


Աջ ղեկով մեքենաները ՀՀ տարածք ներմուծելու վերջնաժամկետը 2019 թ. մարտի 1-ն է

ՀՀ մաքսային տարածքներում տեղակայված աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցները «Վերամշակում ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ՀՀ տարածք ներմուծելու համար՝ գործադիրը լրացում է կատարել 2015 թ. նոյեմբերի 19-ի համապատասխան որոշման մեջ: Ըստ հիմնավորման՝ որոշման նախագիծը մշակվել է ՀՀ պետական կառավարման շահագրգիռ մարմինների և «Ղեկը աջ» նախաձեռնության անդամների հետ կազմակերպված քննարկումների արդյունքում: Նշված մաքսային ընթացակարգը հնարավորություն կտա աջակողմյան ղեկային համակարգ ունեցող տրանսպորտային միջոցներն առանց վերասարքավորման ներմուծել ՀՀ տարածք, ՀՀ տարածքում մինչև 6 ամսվա ժամկետում իրականացնել աջակողմյան ղեկային համակարգի փոխարինում ձախակողմյան ղեկային համակարգով, այնուհետև ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով մաքսազերծելուց հետո դրանք հաշվառել ՀՀ ոստիկանությունում և ազատ շահագործել ՀՀ տարածքում: Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ թեթև մարդատար տրանսպորտային միջոցները «Վերամշակում ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ՀՀ տարածք ներմուծելու վերջնաժամկետը 2019 թ. մարտի 1-ն է:

 

Երկարաձգվել է «Հայաստանի հյուսիսային սահմանակետերի արդիականացման ծրագիր» վարկային համաձայնագրի ժամկետը

Գործադիրը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև 2012 թ. նոյեմբերի 23-ին ստորագրված «Հայաստանի հյուսիսային սահմանակետերի արդիականացման ծրագիր» վարկային համաձայնագրի ժամկետը երկարաձգելու մասին նամակ-համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: 10.3 մլն եվրո արժողությամբ վարկային համաձայնագրի ծրագրով նախատեսվում էր Հայաստանի և Վրաստանի միջև Բագրատաշենի սահմանային անցակետի տարածքում Դեբետ գետի վրա նոր կամուրջ կառուցել: Կամրջի կառուցման նպատակով ՎԶԵԲ-ի էլեկտրոնային հարթակի միջոցով իրականացվել է երկու՝ նախագծման և շինարարության մրցույթ և տեխնիկական վերահսկողության մրցույթ, որի արդյունքում կնքվել են համապատասխան պայմանագրերը: Ըստ հիմնավորման՝ ներկայումս անհրաժեշտություն է առաջացել համաձայնագրի ժամկետը ևս մեկ անգամ երկարաձգելու, քանի որ նախագծային աշխատանքները դեռևս չեն մեկնարկել: Նախագծային աշխատանքների համար նախատեսված է 7 ամիս, շինարարական աշխատանքների համար՝ 12 և թերությունների համար պատասխանատվության համար՝ 24 ամիս, ուստի անհրաժեշտ է վարկի հասանելիության ժամկետը երկարաձգել 3.5 տարով՝ մինչև 2022թ. մայիսի 23-ը:


Կապահովվի ԱՆ կարիքների համար կատարվող գնումների ընթացակարգերում ՀՀ-ում պետական գրանցում չունեցող դեղերի մասնակցության հնարավորությունը


Հայաստանում պետական գրանցում չունեցող դեղերի պետական գնումների մասնակցության հնարավորության որոշակի սահմանափակման խնդրով պայմանավորված՝ գործադիրն ընդունել է համապատասխան որոշում: Մրցույթին մասնակցության սահմանափակումը վերացնելու և դեղապահովումը պատշաճ իրականացնելու համար փոփոխություն և լրացում է կատարվել «ՀՀ պետբյուջեի և այլ միջոցների հաշվին գնվող դեղերի տեխնիկական բնութագրերի կազմման չափորոշիչները հաստատելու մասին» որոշման մեջ: Հիմնավորման համաձայն՝ ՀՀ-ում չգրանցված դեղերով մրցույթին մասնակցել ցանկացողները, հիմնավորել են, որ անհնար է ապահովել վերոնշյալ որոշմամբ սահմանված պահանջը՝ փաստաթղթերի (դոսյեի) ներկայացնումը, քանի որ դեղերը կարող են ներկվել ոչ միայն արտադրող, այլ նաև միջնորդ ընկերությունների կողմից: ՀՀ-ում դեղերը կարող են գրանցվել միայն օրենքով սահմանված փաստաթղթերի փաթեթի առկայության դեպքում` բացառապես դեղերն արտադրողի կամ իր կողմից պատշաճ լիազորություններ ստացած անձի կողմից: Նշված հանգամանքը լուրջ խոչընդոտ է հանդիսանում կենսականորեն անհրաժեշտ, սակայն ցածր պահանաջարկ ունեցող դեղերի ֆիզիկական հասանելիության և հիվանդներին պատշաճ մակարդակով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու հարցում: Հայաստանը հանդիսանում է խոշոր դեղարտադրող ընկերությունների համար փոքր շուկա, ինչի արդյուքում կենսականորեն անհրաժեշտ, սակայն ցածր պահանաջարկ ունեցող դեղերը չեն գրանցվում ՀՀ-ում` մարկետինգային նկատառումներից ելնելով, սակայն առկա են բազմաթիվ դեղեր, որոնք ընդգրկված են բուժական սխեմաներում և պարտադիր են օգտագործման համար: Որոշմամբ, մասնավորապես, այդ դեղերի գնման ընթացակարգի հրավերով նախատեսվում է, որ մրցույթի արդյունքում առաջին տեղը զբաղեցրած մատակարարը որակավորման չափանիշները հիմնավորող փաստաթղթերի հետ միաժամանակ պարտավորվում է ներկայացնել Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի կողմից տրված տեղեկանք՝ արտադրող երկրի համապատասխան իրավասու մարմնի կողմից տրված պատշաճ արտադրական գործունեության հավաստագրի առկայության և Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախաորակավորում անցած և (կամ) գրանցված են Եվրոպական միության անդամ երկրներից որևէ մեկում կամ Ամերիկայի Միացյալ Նահանգներում կամ Ճապոնիայում գրանված լինելու վերաբերյալ:
Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին և նրանց ընտանիքներին անհրաժեշտ վերականգնման աջակցող միջոցների տրամադրումն ապահովելու համար կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Որոշմամբ նախատեսվում է այդ երեխաների խնամքի ծառայություններ մատուցելու նպատակով պահանջվող 36,788.0 հազար դրամը հատկացնել` ՀՀ 2018 թ. պետբյուջեի «Երեխաների գիշերօթիկ խնամքի ծառայություններ» ծրագրի գծով առաջացած տնտեսումներից:

 


Այլ որոշումներ


Գործադիրը հավանություն է տվել «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության առաջարկությանը: Կառավարությունն առաջարկում է օրենքների նախագծերի փաթեթով քննարկվող գործող օրենքների հոդվածները թողնել անփոփոխ՝ հաշվի առնելով մի շարք հանգամանքներ: Մասնավորապես, Սահմանադրությունն ամրագրում է, որ ժողովրդի ներկայացուցչական մարմինն Ազգային ժողովն է, որը ձևավորվում է ընտրությունների արդյունքում, իսկ կառավարությունը՝ որպես գործադիր իշխանության բարձրագույն մարմին, կազմավորվում է վարչապետի կողմից: Կառավարության կազմավորման նման կարգը բխում է վերջինիս սահմանադրաիրավական կարգավիճակից:
Հաստատվել է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով (առկա, հեռակա) 2019/2020 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը: Հիմնավորման համաձայն՝ 2018/2019 ուսումնական տարվա ընդունելության արդյունքում մի շարք բուհերում թափուր տեղեր են մնացել, որի պատճառով շատ բուհերը վերանայել են մասնագիտությունների ցանկը և 2019/2020 ուսումնական տարում որոշ մասնագիտությունների գծով ընդունելություններ չեն նախատեսում: Մի շարք բուհերը հանդես են եկել նոր առաջարկներով: Մասնավորապես, Երևանի պետական համալսարանը նոր կրթական ծրագրերով՝ օտար լեզուներ և հաղորդակցություն, կիրառական վիճակագրություն և տվյալների գիտություն, ընդունելություն իրականացնելու առաջարկ է ներկայացրել: Մի շարք մասնավոր բուհեր էլ դադարեցրել են կրթական գործունեությունը:
Գործադիրն ընդունել է որոշում, որով կապահովվի պահեստազորի սպայական կազմի բժիշկ-մասնագետների պարտադիր զինվորական ծառայության 2018 թ. զորակոչի պատշաճ կազմակերպման և անցկացման գործընթացը:


 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ