Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 18 հունիսի 2020

Կրթության տեսչական մարմինը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում կասեցրել է մանկապարտեզի գործունեություն․ Տեսչական մարմնի ստուգայցերը շարունակվում են

ՀՀ կրթության տեսչական մարմնի աշխատակիցների կողմից օրերս կատարված կրկնակի ստուգայցի ժամանակ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 94 մանկապարտեզում արձանագրվել էին պարետի կողմից սահմանված նորմերի մի շարք խախտումներ: Այն է՝ երեխաներն ապահովված չեն եղել ձեռքերի լվացման հոսող տաք ջրով, արմնկային կամ ոտնակային կառավարման ծորակներ չեն եղել, օգտագործվել է վնասված էմալով սպասք, խոհանոցում առկա չեն եղել բռնակներով մետաղյա ցանցեր, սպասքի պարզաջրման համար 3 բաժնից բաղկացած ավազան, ցնցուղի ծայրադիրով ճկուն ռետինե խողովակ:

Խախտումների մասին արձանագրությունը ներկայացվել էր պարետատուն։

Այսօր արդեն ՀՀ պարետի N140-Ա որոշմամբ նշված մանկապարտեզի գործունեությունը կասեցվել է 5 օրով:

ՀՀ կրթության տեսչական մարմնի ամենօրյա ստուգայցերը մայրաքաղաքի նախադպրոցական ուսումնական հաստատություններում շարունակվում են:

 

Մայիս 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 

-

Արխիվ