Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 26 հունիսի 2020

ՔՏՀԱ տեսչական մարմինը հերթական վերահսկողությունն է իրականացրել Աջափնյակ վարչական շրջանում. հայտնաբերվել են խախտման դեպքեր

ՀՀ պարետի որոշման պահանջների կատարման գործընթացն ապահովելու նպատակով՝ հունիսի 26-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների հետ համատեղ հերթական վերահսկողությունը և մշտադիտարկումներն են իրականացրել Աջափնյակ վարչական շրջանի հանրային տրանսպորտի գործունեության նկատմամբ։

Վաղ առավոտից իրականացված գործառույթների և դիտարկման արդյունքում կանոնավոր տրանսպորտային միջոցներում հայտնաբերվել են կանգնած ուղևորներ, իսկ տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների վարորդների կողմից կրկին փոխադրումը կատարվել է վարորդի կողքին՝ ուղևորի նստեցումով, ինչպես նաև հայտնաբերվել են առանց դիմակի վարորդներ։
Հայտնաբերված դեպքերով կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։

Վերջին օրերին վարչական տարբեր շրջաններից և մարզերից ստացված մշտադիտարկումների արդյունքները ցույց են տալիս, որ օրեցօր արձանագրվում են խախտումների, թերությունների և՛ բնույթի, և՛ թվաքանակի նվազում։

Վերահսկողությանը զուգահեռ, Տեսչական մարմինը շարունակում է նաև իրականացնել իրազեկման, բացատրական աշխատանքները, անհրաժեշտության դեպքում տեղում տալիս պարտադիր կատարման ցուցումներ։

Հավելենք, որ ՔՏՀԱՏՄ-ի կողմից COVID 19 համավարակի հետագա կանխարգելման նպատակով իրականացվող վերահսկողական միջոցառումները և մշտադիտարկումները շարունակվում են հանրապետության ամբողջ տարածքում։

Մայիս 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 

-

Արխիվ