Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 23 ապրիլի 2021

Տիգրան Ավինյանի գլխավորությամբ կայացել է Ժողովրդագրական իրավիճակի բարելավման խորհրդի նիստը

Ապրիլի 23-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ կայացել է Ժողովրդագրական իրավիճակի բարելավման խորհրդի նիստը: Բացման խոսքում փոխվարչապետը նշել է, որ 2020թ. կորոնավիրուսի համավարակը և Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմը խաթարող ազդեցություն են ունեցել Հայաստանի սոցիալ-տնտեսական և ժողովրդագրական անվտանգության միջավայրի, ինչպես նաև հետագա կայուն զարգացման հնարավորությունների վրա: Հետևաբար, ներկայումս առավել առաջնահերթ են դարձել ծնելիության բարձրացման, կյանքի տևողության երկարացման և ամուսնությունների թվի ավելացման հարցերը:

Փոխվարչապետը հայտնել է, որ 2019թ. Խորհրդի ստեղծման օրվանից միջազգային գործընկերների հետ համագործակցության արդյունքում կառավարությունը պարբերաբար անդրադարձել է ժողովրդագրական իրավիճակի կանխատեսումներին և միջազգային լավագույն փորձին: Դրա արդյունքում մշակվել և կյանքի են կոչվել մի քանի ծրագրային փաթեթներ՝ միտված ծնելիության խրախուսմանը, երիտասարդ ու երեխաներ ունեցող ընտանիքների աջակցությանը և բնակարանային ապահովությանը: Այդ համատեքստում նա առանձնացրել է երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափի բարձրացումը, մինչև երկու տարեկան երեխայի խնամքի համար աշխատող մայրերին վճարվող ամսական նպաստի չափի ավելացումը, գյուղական բնակավայրերում երեխայի ծնվելու դեպքում ընտանիքներին մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի հատկացումը, ինչպես նաև «Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2020-2023թթ. ծրագրերի» հաստատումը՝ 3 կոմպոնենտներով՝ «Միանվագ դրամական աջակցություն», «Կանխավճարի ապահովագրություն» և «Երեխայի ծննդյան աջակցություն»:

Տիգրան Ավինյանը միաժամանակ շեշտել է, որ անհրաժեշտ է բարեփոխումներին շարունակական բնույթ հաղորդել: Ըստ նրա՝ ժողովրդագրական վիճակի բարելավման քաղաքականության հարցում կառավարությունը պետք է լինի հավակնոտ՝ ստեղծելով խթանիչ մեխանիզմներ, որպեսզի իրականություն դառնա ամեն հայ ընտանիքում առնվազն 3 երեխա ունենալու նվազագույն նպատակը:
Նիստի ժամանակ ներկայացվել է նաև ժողովրդագրական ընթացիկ իրավիճակի վիճակագրությունը: Քննարկվել են Հայաստանի ժողովրդագրական մարտահրավերները և լուծումների հնարավոր ուղիները: Բովանդակային անդրադարձ է կատարվել «Բազմազավակ ընտանիքների մասին» ՀՀ օրենքի և «Վերադարձի և հայրենադարձության աջակցության ծրագրի» նախագծերին:

Մայիս 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 

-

Արխիվ