Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 19 հոկտեմբերի 2023

Առողջապահության նախարարության կողմից պետպատվերով վերապատրաստում է անցել 300 բուժաշխատող


Առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանը և Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը կառավարության «Հումանիտար կենտրոնից» ներկայացրել են կառավարության ծրագրերը, որոնք ուղղված են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրների լուծմանը, ներկայացվել են պարզաբանումներ այն հարցերի կապակցությամբ, որոնք ստացվում են սոցիալական տարբեր հարթակներով:

Նազելի Բաղդասարյանը նախ անդրադարձել է 100 000 դրամ միանվագ աջակցությանը և տեղեկացրել, որ վաղը շուրջ 10 000 անձի ևս փոխանցում կիրականացվի: Նախորդ շաբաթվա տվյալներով առավել քան 80 000 անձի այս գումարը փոխանցվել է: Վարչապետի մամուլի քարտուղարը հիշեցրել է, որ տվյալների մշակման գործընթացը շարունակվում է: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության փոխանցած տվյալների համաձայն, այն բոլոր դիմումները, որոնք անչափահասների գումարների հատկացման համար են լրացվում, մշակման փուլում են, վաղը կամփոփվեն և գումարը կփոխանցվի: 75-ից բարձր տարիքային խմբում գտնվող կամ առաջին կամ երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող 2000 անձի տվյալներ մշակվել են, որոնց դրամական փոխանցումը չի իրականացվի անկանխիկ եղանակով, այդ գումարը փոխանցվել է Հայփոստին, որտեղից էլ նրանք կարող են ստանալ այն: Նազելի Բաղդասարյանը շեշտել է, որ այս որոշումը վերաբերում է բացառապես 100 000 դրամ միանվագ աջակցությանը: Աջակցության հետագա ծրագրերի շրջանակում գումարների հատկացումը կիրականացվի անկանխիկ եղանակով:

Անդրադառնալով կառավարության նիստում այսօր կայացված որոշմանը, Նազելի Բաղդասարյանը նշել է, որ այդ որոշմամբ հատկացվել է անհրաժեշտ բյուջե՝ 40+10 հազար դրամ բնակվարձի և կոմունալ ծախսերի համար: Անձն աջակցություն չի ստանա հետևյալ դեպքերում, եթե ունի սեփականություն Հայաստանում, բացակայում է Հայաստանից կամ բնակվում է բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունում կամ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող տարածքներում։ Վարչապետի մամուլի քարտուղարը նշել է, որ այս աջակցության ծրագիրը 6 ամիս ժամկետով է և նախատեսված գումարները կփոխանցվի ամեն ամսվա կտրվածքով, այլ ոչ թե միանգամից:

Նշվել է, որ հոկտեմբեր ամսվա համար դիմումներ ներկայացնելու անհրաժեշտություն չկա։ Հետագա ամիսներին բնակվարձի և կոմունալ ծախսերի համար նախատեսված գումարը ստանալու համար մանրամասն կներկայացվի առաջիկա թողարկումների ընթացքում:

Անդրադառնալով բռնի տեղահանված անձանց կողմից հաճախ տրվող հարցի, Նազելի Բաղդասարյանը նշել է. «Երեխաների գումարների հետ կապված այն դեպքում, երբ մայրը համատեղ չի բնակվում կամ մահացած է և նշվում է, որ գումարը փոխանցվելու է խնամակալին, այսօր իսկ կառավարության նիստում սա քննարկվել է, և համապատասխան փոփոխություններից հետո, անչափահաս երեխաների հորը նույնպես այդ գումարը կհատկացվի»:

Առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանը ներկայացրել է, որ Լեռնային Ղարաբաղից ռազմական գործողությունների և պայթյունի հետևանքով ՀՀ տեղափոխված և մայրաքաղաքի բժշկական տարբեր կենտրոններում բուժում ստացող պացիենտների թիվը` 167 է: Նրանցից 26-ի վիճակը ծանր է, 10-ը` ծայրահեղ ծանր: Վերջին շաբաթվա ընթացքում 80 բուժառու է դուրս գրվել լավացումով: 19 պացիենտ իր բուժումը ստանում է արտասահմանյան տարբեր կլինիկաներում:

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքներում ծնվել է 72 երեխա, որից 37-ը Երևանում, 35-ը մարզերում: Այս պահի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 38102 հայրենակից է գրանցվել պոլիկլինիկաներ և ամբուլատորիաներ: Առողջապահության նախարարությունը մոբիլ թիմերի միջոցով զննել և գրանցել է 2500 տեղահանված հայրենակցի, որից 588-ը երեխա, 25-ը հղի: ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտն արդեն իսկ ստացել է 1800 զանգ, տրամադրել խորհրդատվություն, կարիքների գնահատում: 594 ԼՂ տեղահանված բուժաշխատող է գրանցվել, որից 250-ը ավագ: Առողջապահության նախարարության կողմից պետպատվերով վերապատրաստում է անցել 300 բուժաշխատող:

Նազելի Բաղդասարյանն անդրադառնալով զբաղվածության խնդրի լուծմանը, հիշեցրել է, որ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը գործարկել է կարևոր հարթակ, որտեղ ուսուցիչները կարող են մուտքագրել իրենց տվյալները և համապատասխան մասնագիտացմամբ և մարզով ընտրել իրենց հարմար աշխատանք: Շուրջ 80 անձ այս ճանապարհով համալրել է թափուր հաստիքները:

Վարչապետի մամուլի քարտուղարը հիշեցրել է, որ բռնի տեղահանված անձանց կառավարության կողմից տրմադրվող աջակցության ծրագրերին կարելի է ծանոթանալ irazekum.am կայքի միջոցով:


 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ