Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 20 հոկտեմբերի 2023

Հաշվառվել և նույնականացվել է ԼՂ-ից բռնի տեղահանված 101 848 անձ


Ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը և Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը կառավարության «Հումանիտար կենտրոնից» ներկայացրել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրների լուծմանն ուղղված ՀՀ կառավարության ծրագրերը: Ներկայացվել են նաև պարզաբանումներ սոցիալական տարբեր հարթակներով ստացված որոշ հարցերի վերաբերյալ:

Նազելի Բաղդասարյանը նշել է, որ ՀՀ մարզերի և Երևանի դպրոցներում ընդգրկվել է ԼՂ-ից բռնի տեղահանված 15 264 երեխա, այդ թվում Երևանում՝ 4736, Կոտայքի մարզում՝ 2816, Արարատում՝ 2083, Արմավիրում՝ 1295, Լոռիում՝ 892, Գեղարքունիքում՝ 721, Արագածոտնում՝ 708, Շիրակում՝ 633, Սյունիքում՝ 588, Տավուշում՝ 471, Վայոց ձորում՝ 321:

Վարչապետի մամուլի խոսնակը հիշեցրել է, որ ԿԳՄՍ նախարարությունն արդեն գործարկվել է https://kadrer.emis.am հարթակը, որտեղ հասանելի է ուսուցչական թափուր աշխատատեղերի մասին ամբողջ ինֆորմացիան։ «Այս հարթակում կարող եք նշել ձեր տեղակայման մարզը, ինչպես նաև մասնագիտացումը, որից հետո կարող եք ծանոթանալ առկա համապատասխան թափուր տեղերի տվյլաներին: Իսկ եթե այս պահի դրությամբ դեռ չեք կողմնորոշվել, թե որտեղ պետք է բնակարան վարձակալեք, կարող է նաև այդ հանգամանքը ուղղորդիչ դեր խաղալ: Այս թափուր աշխատատեղերը համալրվում են արտամրցութային կարգով, այսինքն՝ ուղեգրվում են նախարարության կողմից, ինչը ենթադրում է նաև հավելավճար 30 տոկոսի չափով»,-ասել է Նազելի Բաղդասարյանը:

Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը պարզաբանումներ է ներկայացրել էլեկտրոնային շտեմարաններում հաշվառման գործընթացի դադրեցման վերաբերյալ: «Հոկտեմբերի 17-ից մենք դադարեցրել ենք տեղերից՝ ՀՀ տարածքում գործող 64 հումանիտար կենտրոններից ուղիղ մուտքագրումը անձանց տվյալների կենտրոնացված հաշվառման շտեմարան: Ըստ էության, բռնի տեղահանվածների ճնշող մեծամասնությունն արդեն իսկ հաշվառվել է: Մենք ունենք հաշվառված և նույնականացված 101 848 ԼՂ-ից բռնի տեղահանված անձի տվյալներ, որոնցի 48 964-ը՝ արական սեռի, 52 884-ը՝ իգական: Մնացած բոլոր դեպքերում բռնի տեղահանված անձինք կարող են մոտենալ տեղական ինքնակառավարման մարմիններ, Երևանի պարագայում՝ թաղապետարաններ, մարզերի պարագայում՝ համայնքապետարաններ, և ներկայացնել իրենց տվյալները: Այդ տվյալները թղթային տարբերակով կֆիքսվեն, այնուհետև կփոխանցվեն Ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն, որտեղ լրացուցիչ ուսումնասիրությունների, այլ տվյալների շտեմարանների հետ համադրման և ճշգրտման արդյունքում՝ նոր տվյալները կմուտքագրվեն ԼՂ-ից բռնի տեղահանվածների վերաբերյալ տվյալների շտեմարան: Մենք սահմանել էինք վերջնաժամկետը հոկտեմբերի 25-ը: Ըստ այդմ՝ կոչ ենք անում ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին հանրապետության տարածքում, որտեղ էլ որ նրանք լինեն, մինչև հոկտեմբերի 25-ը վերջնականորեն հաշվառվեն, եթե ինչ-ինչ պատճառներով դեռևս չեն հաշվառվել: Մենք գիտենք, որ նման անձանց թիվը բավականին քիչ է»,-ասել է Արմեն Ղազարյանը:

Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետը տեղեկացրել է նաև, որ հաշվառվածներից 12 404-ը 65 և ավելի տարիքային խմբի անձինք են, 30 000-ը՝ մինչև 19 տարեկան:

Անդրադառնալով փաստաթղթեր չունեցող անձանց՝ Արմեն Ղազարյանը նշել է, որ նրանց թիվն այնքան էլ մեծ չէ: «Տարածքային և Երևանի անձնագրային ծառայություններին հանձնարարական է տրվել, որպեսզի ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին սպասարկեն արտահերթ կարգով: Երևանում գործում է անձնագրային ծառայություններից օգտվելու համար էլեկտրոնային հերթագրման հարթակ, դա չի տարածվում ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց վրա: Հնարավոր բոլոր տարբերակներով փորձում ենք անձանց նույնականացնել, նույնիսկ փաստաթղթերի վնասման, կորստի և այլնի պարագայում, վերականգնել փաստաթղթերը, վերականգնման անհնարինության պարագայում տրամադրել ժամանակավոր փաստաթղթեր, մինչև հավելյալ այլ հանգամանքների դուրս բերումը և փաստաթղթերի ամբողջական վերականգնումը»,-ընդգծել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետը:

Նազելի Բաղդասարյանը մեկ անգամ ևս հիշեցրել է, որ թե՛ տեխնիկական, թե՛ բովանդակային որևէ խնդրի պատճառով, այն անձը, որ ըստ Կառավարության որոշման հանդիսանում է շահառու, չի զրկվի 100 հազարական դրամ աջակցությունից:
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ